Մեր նշանաբանը

Անհատական  հոգեբանական  խորհրդատվություն

 

հոգեբանական  աջակցության  ձևերից  է, որի  նպատակն է`

 

1  անձի ինքնազգացողության բարելավում,

2  անհանգստացնող խնդիրների բացահայտում և լուծում,

3  ներանձնային և միջանձնային խնդիրների, բարդույթների լուսաբանում և ուղղորդում,

4  ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների կանխարգելում և արդյունավետ լուծում,

5  դեպրեսիաների կանխարգելում, հաղթահարում,

6  սթրեսային իրավիճակներում հոգեբանական ինքնօգնության և փոխօգնության կազմակերպում,

7  արտակարգ իրավիճակներից հետո հոգեբանական վերականգնողական աշխատանքների իրականացում անձի վարքային տեսականու ընդլայնում

4  տարեկան  երեխան  պետք  է  կրողանա`

1. արտանկարել  ծանոթ  երկրաչափական  պատկերները,

2. կրկնագծել  /եզրակ  է  քաշում/  նկարի ուրվագծով,

3. 3-4  պարզ  նախադասությամբ ասել,  թե ինչ  են  անում  նկարում  պատկերված  մարդիկ  կամ  կենդանիները,

4. կրկնել  առաջարկված  բառերը`  մաքուր  և  հստակ արտաբերելով  բառի  կազմում  լսվող  հնչյունները,

5. բացատրել  առաջարկվող  ծանոթ  առարկաների  նշանակությունը,  դերը,

6. համեմատել և դասակարգել  առարկաներն  ըստ 2  հատկանիշների  /ձևի և  գույնի,  ուտելու  և  չուտելու,  և այլն/,

7. որոշել  և  առանձնացնել  առաջարկված  զույգ  պատկերները,

8. ամբողջացնել  3-4 խոշոր  մասերի  բաժանված  պատկերը,

տալ <<ինչու՞>> հարցը` հասկանալու  համար  ծագած  պատճառահետևանքային  կապերը:

 

Դիտեք նաև` 

Երազանքի իրականացման բանալին...

                                                                                                                  Հոգեբանական ծառայություն «Ապագա»

Ահա, թե ինչպես է տեղի ունենում երազանքի շուրջ մեր ներքին երկխոսությունը:

Երբ հոգին երազում է ունենալ ինչ-որ բան,  միտքը սկսում է վերլուծել այն և հաճախ փորձում է  Ձեզ հավատացնել երազանքի անիրականանալիության մեջ: Միտքը հոգու երազանքներին վերաբերվում է ինչպես երեխայի, որն իր հավանած խաղալիքն է ուզում խանութում: Մտքի պատասխաններնեն՝

-         Մենք դրա համար գումար չունենք

-         Հիմարություն է , ես ավելի լավ գիտեմ, թե քեզ ինչ է հարկավոր

-         Մենք հասարակ մարդիկ ենք, դա մեզ համար իրական չի

-         Դա ամեն մարդու բան չի

-         Դու համապատասխան տվյալներ ու ընդունակություններ չունես

-         Դու դրան չես հասնի

-         Պետք է ապրել բոլորի նման

 

Միտքը թույլ չի տալիս նույնիսկ երազանք ընտրել:

Միտքը պնդում է, որ խաղալիքի համար գումար չունի,  բայց չէ որ հոգու երազանքը փողը չի, այլ խաղալիքն է: Միտքը հիմնավորելով,  որ փող չկա՝ արգելանք է դնում խաղալիքի վրա և հոգին ամփոփվում է ինքն իր մեջ՝ որոշելով այլևս չհիշեցնել խաղալիքի մասին: Այդպես մեկը մյուսի ետևից ,,թաղվում են,, երազանքները….

Եթե Ձեզ ներշն չել են. որ պետք է քրտնաջան աշխատել ինչ որ բանի կամ որևէ մեկի համար  -Մի հավատացեք

Եթե ապացուցում են, որ ամեն ինչի հասնում են դժվարությամբ- Մի հավատացեք

Եթե ասում են, որ ձեր հնարավորությունները սահմանափակ են- Մի հավատացեք

Եթե ասում են, որ քանի որ դուք աղքատ եք ծնվել` այդպես էլ պետք է ապրեք-Մի հավատացեք

Ապագա հոգեբանական ծառայության կենտրոնը հրավիրում է, ,,Երազանքի իրականացման բանալին,, թեմայով հանդիպմանը:

 

Ապագա հոգեբանական ծառայության կենտրոնը

հրավիրում է,

,,Երազանքի իրականացման բանալին,, թեմայով հանդիպմանը:

 

Հանդիպման ընթացքում կբացահայտենք հետևյալ հարցերի պատասխանները

Ինչու՞ երազանքները և ցանկությունները չեն իրականանում, ի տարբերություն մտավախությունների  և   վատագույն սպասելիքների,

-  Ես հենց այսպիսի՞ կյանք եմ երազել, որով ապրում եմ

-  Կարողանու՞մ  եմ ազդել իրադարձությունների ընթացքի վրա և ունենալ ինձ համար հարմարավետ իրականություն

-  Բացահայտե՞լ եմ արդյոք իմ շնորհը

-  Ի՞մն  է արդյոք կյանքի այն ուղին, որով ընթանում եմ

-  Համաձա՞յն եմ այն ամենի հետ,  ինչ ունեմ

-  Ինչու՞ ոմանց ամեն ինչ, մյուսներին `ոչինչ

Ինչպես նաև կտրվեն հստակ հնարքներ ,, ճիշտ երազելու,, և երազանքին հասնելու համար:

Հանդիպումը տեղի կունենա Նոյեմբերի 1-ին ժամը 18:00: Վարում է պարահոգեբան Նարինե Պողոսյանը

Հասցեն՝ Նոր նորքի 1-ին զանգված, Նանսենի 3, հեռ.` 094 800 970

ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՆՉԵԼ ՍԹՐԵՍԻ, ՀՈԳԵՏՐԱՎՄԱՅԻ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

 

Երեխաների մոտ սթրեսի, հոգետրավմայի որոշ ազդեցություններ շատ ակնառու են.

  • Մզձավանջներ,
  • Գիշերամիզություն,
  • Մեծ ագրեսիվություն,
  • Ծայրահեղ գրգռվածություն,
  • Ընտանիքից և ընկերներից մեկուսացում,
  • Քնի և սնվելու ռեժիմի խախտում: