Մեր նշանաբանը

Ապրիլի 5-ին ժամը 15.00-ին «ԱՊԱԳԱ» հոգեբանական ծառայության կենտրոնում մեկնարկում է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺ - ԵՐԵԽԱ – ԾՆՈՂ  ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» դասընթացը

Նպատակն է՝ մասնակիցների (մանկավարժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների, ծնողների  և  երեխաների հետ աշխատող այլ անձանց)  համար ապահովել մասնագիտական աշխատանքային գործիքակազմ (թրեյնինգային փաթեթ, հարցարաններ, թեստեր և այլն) դեռահասների հետ մասնագիտական գործունեություն  իրականացնելու համար:

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ԱՊԱՀՈՎԵԼ

√ Դպրոց-ընտանիք  ներդաշնակ համագործակցությունը

  Մանկավարժ-երեխա-ծնող հարաբերությունների դինամիկ զարգացումը

  Կոնֆլիկտային իրավիճակներում կառուցողական լուծումների ճանաչումն ու կիրառումը

  Դեռահասների հետ աշխատանքներում  յուրահատուկ մոտեցումները

Դասընթացը կվարի հ.գ.թ Ա. Բեջանյանը

Տևողությունը 20 ժամ (6 հանդիպում)

Դասընթացին մասնակցելու համար վճարումները կարող են լինել ինչպես կանխիկ, այնպես էլ և փոխանցումով:

Դասընթացի ավարտին «ԱՊԱԳԱ» հոգեբանական ծառայության կենտրոնի  կողմից տրվում է մասնակցության վկայական

Արժեքը դպրոցների համար՝ զեղչ 50% = 25000 դրամ

 

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

https://www.facebook.com/Apaga.ache/

Նախադպրոցական տարիքը երեխայի կյանքի մեծ մասն է կազմում: Կյանքի պայմանները այդ ժամանակ շեշտակի ընդլայնվում են: Երեխան բացահայտում է իր համար աշխարհը` մարդկային   շփման, տարբեր տիպի գործունեության միջոցով ինչպես նաև  ծանոթանում է մարդկանց հետ շփման ֆունկցիաներին: Երեխաները փորձում են ուժեղ ցանկությունները տեղափոխել մեծահասակների կյանք և սկսում են ակտիվ կերպով մասնակցություն ունենալ, որը իհարկե դեռ անհասանելի է: Ձևավորվում է դերային խաղը –ինքնուրույն գործելը, նմանակելը մեծահասակի կյանքին:

      Դեռահասներին   բնորոշ    է   տարիքային   սեգրեգացիան   (սահմանազատում,   առանձնացում):  Նրանք   հիմնականում  շփվում   են   իրենց  հասակակիցների  հետ  և  հազվադեպ`  փոքրահասակ   երեխաների   կամ   մեծահասակների   հետ:   Դա  պայմանավորված   է   նրանց   վարքագծի   ընտրությամբ,   երբ   նրանք   ուզում  են   ավելի  մեծ   երևալ,   այդ   պատճառով   խուսափում  են  փոքրիկների   հետ   շփվելուց,   և   նախընտրում   են   ինքնուրույն   ապրել,  կյանքը   հասկանալ   առանց  մեծահասակների   պարտադրանքի:   Սակայն   տարիքային   սեգրեգացիան   կարող  է  ունենալ   բացասական   հետևանքներ:   Երեխաներից   սահմանազատումը   դեռահասին   զրկում   է   ղեկավարել   ու   ուսուցանել   նրանց,   ովքեր   ավելի   քիչ   գիտեն,   քան   իրենք:   Իսկ   մեծահասակների   աշխարհից   սահմանազատումը   նշանակում   է,  որ   դեռահասները   բաց   են   թողնում   ինչ-որ   նոր   բան  սովորելը,   մեծահասակների, թորձառու  մարդկանց   կողքին   աշխատելու   հնարավորությունը: 

Դիրտեք նաև`

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺ - ԵՐԵԽԱ – ԾՆՈՂ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

 Համեմատաբար   հանգիստ  կրտսեր   դպրոցական  տարիքից   հետո  դեռահասությունը   թվում    է    բուռն  ու   բարդ:   Պատահական  չէ,  որ   Հոլլը  այն  անվանել  է  <<փոթորկման  և  գրոհի>>   շրջան:  Այս  փուլում  զարգացումը  իսկապես  արագ  է  ընթանում,  հատկապես  փոփոխություններ  են  նկատվում  անձի  ձևավորման   պլանում:  Եվ,  իհարկե,  դեռահասի  գլխավոր  առանձնահատկությունը  անձնային  անկայունությունն  է: 

   Դեռահասին  բնորոշ   շատ   անձնային   առանձնահատկությունների  մեջ  առանձնահատուկ   տեղ   է   զբաղեցնում    նրա   մոտ   ձևավորվող  <<ես-կոնցեպցիան>>   և  չափահասության  զգացումը:   Երբ  ասում  են,  որ  երեխան  մեծանում  է,  նկատի  ունեն  մեծահասակների  շրջապատում   նրա  պատրաստվածությունը   կյանքին,  ընդ որում` որպես  այդ  կյանքի  իրավահավասար  մասնակից: Դեռահասը   դեռևս  հեռու  է  իսկական  հասունացումից  և  ֆիզիկապես,  և  հոգեպես,  և  սոցիալապես: Նա  օբյեկտիվորեն  չի  կարող  ներգրավվել  մեծահասակների   կյանք,  բայց  ձգտում  է  դրան  և  հավակնում  մեծահասակների  հետ  հավասար  իրավունքների:  Նոր  դիրքը   դրսևորվում  է  տարբեր  ոլորտներում,  ավելի  հաճախ`  արտաքին  տեսքում,  վարքագծում,  գործելակերպում:  Նրա  մոտ  կարող  է  հայտնվել  ծխախոտ  և  անպայման  նոր`  ժարգոնային  արտահայտություններ,  իսկ  աղջիկները  նախանձով  են  վերաբերվում  իրենց  հասակակիցներին,  համեմատում  են  իրնեց  հագուստն  ու  սանրվածքը  ուրիշ  աղջիկների  հետ`  արտահայտելով  բացասական  զգացմունքները  նրանց  հետ  ունեցած  իրենց  տարբերությունների  առիթով:  

Դիրտեք նաև`

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺ - ԵՐԵԽԱ – ԾՆՈՂ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

Հոգեբանության   մեջ   դեռահասությունը   որակում   են   որպես   <<անցումային>>,   <<ճգնաժամային>>,   <<դժվար>>   տարիք:   Դեռահասությունն   անցումային   տարիք  է,   երբ   երեխան   մանկությունից   անցում   է   կատարում   հասունություն:   Այս   տարիքի   բոլոր   դեռահասները   դպրոցականներ   են,   և   դեռահասի  սոցիալական   կարգավիճակը    շատ   քիչ   է   տարբերվում    մանկականից:    Տարիքային    այս   շրջանում     տեղի    են   ունենում    արմատական   և   բուռն   փոփոխություններ,   ձևափոխություններ    ինչպես   հոգեկան,   ինտելեկտուալ,   այնպես  էլ  սոցիալական,   ֆիզիկական   ոլորտներում:  

     Դեռահասությունն    ընդգրկում      է   երեխայի    կյանքի     10-11    տարեկանից   մինչև    14-15    տարեկան   ժամանակահատվածը,   ըստ   խորհրդային   հոգեբանական     դպրոցի,   որը   համապատասխանում   է   միջին   դպրոցական  տարիքին`    5-9   դասարաններ:   Սովորաբար   երեխաներն   իրենց   դեռահասների   պես     են   պահում   մինչև   ֆիզիկական   ոլորտում   փոփոխություններ   ունենալը:  Այսօր,   իսկապես,   խնդիր   է   և   մեծ   հարց,   թե   երբ   է   դեռահասն    իրականում   չափահաս    դառնում:   Միգուցե    առավել   ակնհայտ   չափանիշների   փոխարեն`  ինչպիսիք   են   դպրոցն   ավարտելը,   ինքնուրույն   նյութական   ապահովվածությունը,   ամուսնությունը,   և   կամ   երեխայի   ծնունդը,   հնարավոր  է  կիրառել   այնպիսի   չափանիշ,   ինչպիսին   է   էմոցիոնալ- հուզական   հասունացումը:  Սակայն   հուզական  հասունացումը   որոշելը   ևս  շատ   բարդ  է:  

Դիրտեք նաև`

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ ՄԱՆԿԱՎԱՐԺ - ԵՐԵԽԱ – ԾՆՈՂ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»