Մեր նշանաբանը

Ինչո՞վ  է  տարբերվում  տղամարդու  և կնոջ  հոգեբանությունը  միմյանցից: Ճիշտ  չէր  լինի  ասել,  թե  կինը  տղամարդուց  ավելի  լավն  է  կամ  էլ  հակառակը:Պարզապես նրանք  շատ  տարբեր  են,   որն էլ  ամերիկացի  հոգեբանները  բացատրում  են  նրանց  գլխուղեղի տարբեր  ֆիզիոլոգիական  առանձնահատկություններով: Հետևաբար միևնույն տրամաբանական  խնդիրները  լուծելիս   տղամարդկանց  և   կանանց  մոտ  ակտիվանում  են  գլխուղեղի  տարբեր  հատվածներ:Կանանց  մոտ  դրանք գտնվում  են  ճակատային  հատվածում,  որտեղ  գտնվում  են  խոսքի,  հույզերի  և շարժման  կենտրոնները:Դրանով  է պայմանավորված  կանանց  բարձր  հուզականությունը:Տղամարդկանց  մոտ  տրամաբանության  կենտրոնները  կապված  են  այն  գոտիների  հետ,  որոնք պատասխանատու   են  արտաքին  ազդակների  մշակման  հետ,  այդ պատճառով  էլ  նրանք  հակված  են  ավելի  մանրամասն վերլուծել  տեղեկատվությունն  ու կատարել  տրամաբանական  եզրահանգումներ:Տղամարդկանց  սեռական  կենտրոնը  կապված  է  տեսողական  նյարդերի  հետ,  իսկ  կանանց  սեռական կենտրոնը` լսողական  համակարգի  հետ:Այստեղից  էլ  այն  ճշմարտությունը.

<<Տղամարդիկ  սիրում  են  աչքերով,  իսկ  կանայք`  ականջներով>>:

1.Ազատվեք անընդհատ ձեր ճիշտն ապացուցելու ցանկությունից

Կյանքում այլ տեսակետներ էլ կան, իսկ անընդհատ ճիշտն ապացուցելը ավելորդ սթրես է, ցավ է պատճառում ու հարաբերություններ փչացնում

2.Թողեք վերահսկողությունը

Հրաժարվեք անընդհատ ամեն ինչ վերահսկելու սովորությունից, որոշ բաներ էլ թողեք ինքնահոսի, եւ անսահման թեթեւություն կզգաք

3. Մեղքի զգացումը բաց թողեք

Բավական է ինքներդ ձեզ մեղադրեք ամեն ինչում, ինչ որ մեղքեր փնտրեք տարբեր երեւույթներում

4. Դադարեցրեք բացասական խոսակցությունն ինքներդ ձե զհետ

Մարդիկ իրենք իրենց ամենից շատ վնասում են իրենց բացասական մտքերով։ Հանեք դրանք ձեր գլխից

5. Դադարեցրեք անընդհատ բողոքելը

Ոչ մի իրավիճակ կամ մարդ չարժե, որպեսզի դուք տխրեք կամ բողոքեք

6. Հրաժարվեք քննադատությունից

Դադարեք մարդկանց քննադատել միայն նրա համար, որ տարբերվում են ձեզանից

7. Դադարեք ուրիշների վրա տպավորություն գործելու ջանքերը

Մի ձեւացրեք եւ եղեք այնպիսին, ինչպիսին կաք

8. Դադարեք ընդդիմանալ փոփոխություններին

Փոփոխությունները բնական են, դրանք մեզ պետք են առաջ գնալու համար:

9. Պիտակներ մի կպցրեք

Մի պիտակավորեք մարդկանց ու երեւույթները, որոնք չեք ճանաչում կամ չեք հասկանում

10. Բաց թողեք անցյալը

Մոռացեք այն ամենն ինչ եղել է եւ գիտակցեք, որ ձեր ունեցածը ներկան է:

 Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

Կինը տղամարդուց տարբերվում է  իր հոգեբանությամբ, նյարդային համակարգով, զգացմունքներով , իր դերակատարությամբ, որը դրսևորվում է ընտանիքում և հասարակության մեջ:

Կանայք հնազանդ են, կախյալ, հուզական, հարմարվող և քնքուշ։ Նրանք պատասխանատվություն են կրում երեխաների դաստիարակության և տնային տնտեսություն վարելու համար, իսկ տղամարդիկ ավելի հեղինակավոր և պատասխանատու դիրք ունեն հասարակական կյանքում:

Յուրաքանչյուր նորմալ կինը ցանկանում է ամուսնանալ և երեխաներ ունենալ, իսկ մնացած հետաքրքրությունները, որ նա կարող է ունենալ՝ երկրորդական են: 

Թուլությունը կնոջ ուժն է. նա զգացմունքային է, քնքուշ, նազելի, գեղեցիկ, կոկիկ ու խնամված, նրբակիրթ շարժուձևով և այլն:Ֆեմինիստական ուղղություն կրողները համարում են, որ կանացիության իդեալը ստեղծել և շահարկում են տղամարդիկ՝ դրա շրջանակներում նրանց «պատանդ» պահելով: Դա թույլ չի տալիս, որ կանայք ներխուժեն տղամարդկանց ոլորտներ, այն է՝ քաղաքականության, կառավարման և խոշոր բիզնեսի ասպարեզներ: Կարծիք կա, որ այս ոլորտներում կինը զրկվում է կանացիությունից:    Տղամարդը նորմա է, իսկ կինը՝ շեղում նորմայից, հետևաբար՝ տղամարդն ավելի բարձր է կնոջից, և հենց այդ պատճառով էլ նա իշխում է, կինը՝ հնազանդվում։ Սակայն ժամանակակից հասարակության սոցիալ-տնտեսական կարիքները, դառնալով կանանց կրթման նախադրյալներից մեկը, նրանց դուրս մղեցին ընտանեկան պարտականությունների նեղ շրջանակից, և այսօր կանայք ոչ միայն գրագետ են, այլև ակտիվ մասնակցում են հասարակական կյանքի իրադարձություններին: Ներկայումս կինն ընկալվում է որպես հասարակության  լիիրավ  անդամ, լիարժեք  անձ:

 Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

 

Տղամարդիկ համարվում են ուժեղ սեռ, նրանց ոսերին է՝ պահել աշխարհը: Նրանք կառուցում են, ջախջախում, պայքարում, նրանց ուսերին մշտապես ամենաբարդ և պատասխանատու աշխատանքն է: Բայց բացի աշխատանքից, տղամարդիկ միշտ վաստակել  են զումար, իշխանություն և փառք: Այդպես շարունակվում է հարյուրամյակներ:Մինչդեռ չկան կանոններ առանց բացառությունների, անխոսափելի է դա նաև տղամարդկային հոգեբանության հետ շփումում:

Հաջողությունը միանգամայն պարտադիր է տղամարդու համար, որպեսզի կայանալ որպես անձ: Եվ որքան շատ են սահմանները, որոնցում  նա հաջողակ է, այնքան ավելի շատ են խթանիչները՝ հետագա  "պայքարների" համար: Այդպիսի հոգեբանական ուղղությունը եղել է միշտ:  Օրինակ տղամարդը, ցանկանալով շարունակել իր սեռը, պետք է  ապացուցի կողակցին, որ հենց ինքն է արժանի լինել նրա երեխաների հայրը: Ապացուցել ողջ աշխարհին, որ հենց ինքն է ամենախելացին, ամենաուժեղը, ամենա, ամենա, ամենան:

Տղամարդու հոգեբանության ուղղվածությունը հաջողության հասնելու համար ծնում է այն տարօրինակությունները որոնք կանայք անկարող են հասկանալ: Տղամարդիկ կարող են խորհել իրադարձության մասին ամբողջապես, գնահատել հիմնական տենդենցները և կապ հաստատել մասերի միջև: Հարկավոր է ընդունել, որ տղամարդիկ կարող են ավելի լավ վերահսկել իրենց էմոցիաները: Բացի այդ, նրանց հատուկ է թաքցնել թուլությունը, լռակյացությունը, վիրավորանքներ անհաջողությունները: Եվ ոչ թե այն պատճառով, որ չեն վստահում իրենց կողակցին: Պարզապես լացելը չի պատկանում տղամարդկանց հոգեբանությանը: Դա դարձնում է տղամարդկանց կանացի և զրկում հաջող տղամարդու ստատուսից, որին նրանք այդքան ձգտում են:Սակայն տղամարդուն հարկավոր է օգնություն: Եթե նա չի հասնում իր նպատակին, նա կորցնում է իրեն: Եվ կարող է  հոաախաբվել, հրաժարվել հետագա պայքարից: Այդ դեպքերում հարկավոր է գտնել մասնակցության համապատասխան  հոգեբանական օգնություն ցուցաբերել:

Ձեր տղամարդը պատրաստ է հավատալ ձեր խոսքերին՝ այն մասին, որ նա ամենախելացի ամենաուժեղն է, որ նրա մոտ ամենինչ կստացվի: Երբեմն այդ բավական պարզ խոսքերը կարող են բավական լինել, որպեսզի վերածնվի:

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

  • Ծնողական  դիրքորոշումը -  որոշվում է  երեխային  հուզական ընդունման  բնույթից,  դաստիարակության   մոտիվներով և արժեքներով, երեխայի կերպարով,  իր  ծնողի  կերպարով, ծնողական  վարքի դերային մոդելներով, ծնողական  բավարարվածության մակարդակը:
  • Ընտանիքում դաստիարակության  ոճը,  սահմանված  էմոցիոնալ  հարաբերությունների պարամետրերով,  շփման  և  փոխգործակցության  աստիճանը,  երեխայի պահանջմունքների  բավարարվածության  աստիճանը, ծնողական վերահսկողության  առանձնահատկությունները  և  դրանց  իրականացման  աստիճանը:
  • Ծնողի  կերպարը , որպես  դաստիարակողի և  ընտանեկան  դաստիարակության  համակարգի կերպարը երեխայի մոտ: Երեխայի  դիրքի  ուսումասիրության հետաքրքրությունը առաջացումը ծնող երեխա  հարաբերություններում  պայմանավորված է նրանով, որ երեխան ինչպես նաև ծնողը ակտիվ մասնակից է : Դաստիարակության  պարադիգմայի  փոփոխությունըէ երեխան  որպես  դաստիարակության օբյեկտ ից անցումը   մարդասիրական  ուղղությանէ  երեխան  որպես դաստիարակության  սուբյեկտ և  հարաբերությունների հավասար մասնակից: