Մեր նշանաբանը

Այս գիտությունն իր ժամանակակից ձևաչափը ձեռք է բերել գլխավորապես շնորհիվ ամերիկացի բժիշկ-թերապևտ Յունիս Ինգհեմի, ով աշխատում էր դոկտոր Ռայլիի ղեկավարությամբ: Նա բացահայտեց, որ ոտնաթաթերն առավել զգայուն են արձագանքում սեղմումներին, քան ձեռքի դաստակները, նաև պարզեց, որ ներգործության համար ամենից արդյունավետ գոտին հենց ոտնաթաթերն են:

Վերջին տասնամյակներում ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիան մեծ ճանաչում է ձեռք բերել մասնագետ բժիշկների շրջանում, ովքեր գործնականում համոզվել են, որ այլ մեթոդների հետ նրբորեն համատեղվելով, ռեֆլեքսոթերապիան զգալիորեն ուժեղացնում է բուժական ազդեցությունը: Դա հնարավոր դարձավ մեծապես շնորհիվ Հաննա Մարքվարդի աշխատությունների, ով արդեն ավելի քան կես դար է, սկսած նախորդ դարի 60-ական թվականներից, ուսումնասիրում է, կիրառում է և տարածում է այդ մեթոդը Գերմանիայում և այլուր: Հատվածում ամբողջի արտացոլման փոխադարձ կապերի խորին ուսումնասիրությունները, ներազդեցության տեխնիկայի և մեխանիզմների մանրակրկիտ մշակումը, բուժական չափաբաժինների բազմիցս ճշտված հանձնարարականները, ցուցումները և հակացուցումները հնարավորություն տվեցին գիտական ճանաչում ձեռք բերել այն մեթոդին, որը աշխարհի տարբեր երկրներում հայտնի է որպես Ռեֆլեկսոթերոպիա ոտնաթաթերի վրա ըստ Հաննա Մարկֆարդի:

Тело, в котором я живу. Рефлексотерапия на стопах.

Ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիայի առողջարարական պրակտիկան հիմնվում  է այն պատկերացման վրա, որ  ոտնաթաթերի վրա գտնվում է կետերի և գոտիների մի համակարգ, որն արտացոլում է օրգանիզմն ամբողջությամբ: Ըստ էության, ոտնաթաթը մարդու օրգանիզմի փոքրացված պատճեն է: Ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիան, խթանելով ակտիվ գոտիները, նպաստում է ավշի և արյան հոսքի վերականգնմանը և կարգավորում է տարբեր օրգանների աշխատանքը: Ինչպես և այլ նմանատիպ մեթոդների կիրառման դեպքում /ակուպունկտուրա, ակուպրեսուրա, մանուալ թերապիա, օրտոբիոնոմիա/, ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիան գործում է մարդու բոլոր ներքին պահեստային ուժերի հետ և դրա ներազդեցությունը տարածվում է ոչ միայն մարմնական, այլև հուզական և մտավոր մակարդակների վրա:

Ռեֆլեկսոթերապիայի բուժական արվեստն ունի հազարամյակների պատմություն, այն կիրառվել է հին Հնդկաստանում, Տիբեթում, Չինաստանում, Եգիպտոսում և Ամերիկայում: Պատմական տրակտատներից մեկում ուղղակի հղումներ կան այն մասին, որ Կլեոպատրան ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա է կիրառել Մարկոս Անտանիոսի ոտքերը լվալիս / 60 մ.թ.ա./:

Ռեֆլեքսոթերապիայի զարգացմանն առավել դյուրին է հետևել նորագույն ժամանակում: 1917 թվականին ամերիկացի բժիշկ ՈՒիլյամ Ֆիցջերալդը դրեց այդ գիտության հիմքը, ներմուծելով «գոտիական /զոնալ/ թերապիայի» գաղափարը: Նա սահմանեց տասը էներգետիկ գոտիների առկայությունը:Դոկտոր Ֆիցջերալդը պարզեց, որ սեղմելով մատների որոշակի հատվածների վրա, նա կարող է մեղմել մարմնի այլ օրգաններում առկա ցավը:

Դիտեք նաև՝ 

Тело, в котором я живу. Рефлексотерапия на стопах.

 

<<Եթե  ագրեսիան մարդու, մարդկանց խմբի  կամ կենդանիների դեմ ուղղված կանխամտածված գործողություն է, ապա ագրեսիվությունը անձնային որակ է.որն էլ արտահայտումէ ագրեսիվ գործողությունների  հանդեպ  պատրաստակամությամբ>>:

Ա.Ռեան

Մարդու ագրեսիվ վարքի ուսումնասիրությունը այսօր դարձել է հոգեբանության և 21-րդ  դարի  հասարակությանը  հուզող ամենահրատապ հարցերից   մեկը:  Անառարկելի է,որ երեխայի զարգացման հիմնական նախապայմանը   նրա գործունեությունն է,որի ընթացքում էլ ծագում են բազմաթիվ խնդիրներ՝ անձի զարգացման, ձևավորման,սոցիալականացման,հաղորդակցական  և այլն: Երեխայի գործունեության  ցանկացած ձև հիմնականում  իրականացվում է տարեկիցների և մեծահասակների հետ շփման միջոցով,որը երեխայի  զարգացման անհրաժեշտ  պայմանն է և պահպանվում է ողջ  կրտսեր դպրոցական տարիքում, ապահովելով՝ երեխայի հոգեբանական առողջությունը:Յուրաքանչյուր երեխա ինքնատիպ է, եզակի և պահանջում է անհատական վերաբերմունք իր նկատմամբ:   Ինչպես,   յուրաքանչյուր տարիքային  փուլ, կրտսեր դպրոցական տարիքը ևս վճռական դեր ունի անձի զարգացման և ձևավորման գործում: Դժվարություններ ունի յուրաքանչյուր երեխա,  և յուրաքանչյուր տարիքային փուլում դրանք արտահայտվում են տարբեր ձևերով:Մի մասը կարողանում է  հարաբերություններ հաստատել ուսուցիչների հետ,իսկ մյուս մասը՝ կանգնում են դժվարության առջև՝դառնալով ավելի ագրեսիվ, դյուրագրգիռ:Սա կարող է հասցնել նույնիսկ վարքի շեղումների,վատ սովորությունների,որն էլ դրսևորվում է ագրեսիայով:

   Այս հիմնախնդրով զբաղվել,տեսական ու փորձարարական հետազոտություններ են անցկացրել մի շարք հոգեբաններ՝ Ռ.Բերոնը  Դ.Ռիչարդսոնը,Է.Ֆրոմը և այլն: Ագրեսիայի առավել խորը ուսումնասիրության և վերլուծության նպատակով անհրաժեշտ է որոշակի պատկերացում ունենալ նրա առաջացման պատճառների մասին:Կրտսեր դպրոցականների ագրեսիվ վարքի առաջացման  հիմնական աղբյուր կարող են լինել՝ ընտանիքի դերը,հասակակիցների հետ փոխհարաբերությունները, ԶԼՄ-ների ազդեցությունը:

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

Ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիայի առողջարարական պրակտիկան հիմնվում  է այն պատկերացման վրա, որ  ոտնաթաթերի վրա գտնվում է կետերի և գոտիների մի համակարգ, որն արտացոլում է օրգանիզմն ամբողջությամբ: Ըստ էության, ոտնաթաթը մարդու օրգանիզմի փոքրացված պատճեն է: Ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիան, խթանելով ակտիվ գոտիները, նպաստում է ավշի և արյան հոսքի վերականգնմանը և կարգավորում է տարբեր օրգանների աշխատանքը: Ինչպես և այլ նմանատիպ մեթոդների կիրառման դեպքում /ակուպունկտուրա, ակուպրեսուրա, մանուալ թերապիա, օրտոբիոնոմիա/, ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիան գործում է մարդու բոլոր ներքին պահեստային ուժերի հետ և դրա ներազդեցությունը տարածվում է ոչ միայն մարմնական, այլև հուզական և մտավոր մակարդակների վրա:

Ռեֆլեկսոթերապիայի բուժական արվեստն ունի հազարամյակների պատմություն, այն կիրառվել է հին Հնդկաստանում, Տիբեթում, Չինաստանում, Եգիպտոսում և Ամերիկայում: Պատմական տրակտատներից մեկում ուղղակի հղումներ կան այն մասին, որ Կլեոպատրան ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա է կիրառել Մարկոս Անտանիոսի ոտքերը լվալիս / 60 մ.թ.ա./:

Ռեֆլեքսոթերապիայի զարգացմանն առավել դյուրին է հետևել նորագույն ժամանակում: 1917 թվականին ամերիկացի բժիշկ ՈՒիլյամ Ֆիցջերալդը դրեց այդ գիտության հիմքը, ներմուծելով «գոտիական /զոնալ/ թերապիայի» գաղափարը: Նա սահմանեց տասը էներգետիկ գոտիների առկայությունը:Դոկտոր Ֆիցջերալդը պարզեց, որ սեղմելով մատների որոշակի հատվածների վրա, նա կարող է մեղմել մարմնի այլ օրգաններում առկա ցավը:

Тело, в котором я живу. Рефлексотерапия на стопах.

 

Հանդիպում ճանաչված հոգեբույժ Հարություն Մինասյանի հետ, որտեղ կքննարկվեն անձի բնավորության շեշտվածությունները, սահմանային վիճակները: Մասնագետը կպատասխանի նևրոզներին, փոիխոզներին, շիզոֆրենիային վերաբերվող և Ձեր կողմից տրված այլ հարցերին:  

 

Մայիսի 22-ին ժամը 18:00:

Մուտքը 1500 դրամ:

 Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/