Մեր նշանաբանը

  1. անկայունություն ` ինչը դրսևորվում է երեխայի զարգացման ճգնաժամերով  երբ հոգեկան տարբեր գործընթացները ժամանակի մեջ չեն համընկնում ,
  2. զգայունակություն ` որոշակի ժամանակահատվածում արտաքին ներգործությունների հանդեպ արտահայտված ընկալունակություն , հատկապես կապված ուսուցման հետ  ,
  3. կուտակայնություն` (կումուլյատիվություն), ինչը նշանակում է որ զարգացման յուրաքանչյուր նախորդ փուլի արդյունքը ներառվում է հաջորդում ` որպես նախահիմք,
  4. կոնվերգենտություն ` զարգացման մեջ իրականանում է հոգեկան գործընթացների համաձուլման  միտում :

 Նախադպրոցական տարիքում երեխայի մտածողությունը ակնառու գործնականից վերածվում է ակնառու պատկերավորի, ձևավորվում են մտավոր նոր կառույցներ : Երեխան կարող է հաստատել պարզ պատճառահետևանքային հարաբերություններ իրադարձությունների և երևույթների միջև , ինչ-որ  ձևով բացատրել երևույթները , կատարել դասակարգումներ: Տարիքի կարևոր նորագոյացություն է երևակայությունը , որը մեծ ընդհանրություն ունի հիշողության հետ  և  կարելի է դիտել որպես <<Վերարտադրող երևակայություն>>: Մանկական դրսևորման առաջին ձևը խաղն է:

 

«Տարիքային զարգացման առանձնահատկությունների հոգեդիագնոստիկ փաթեթ»

 

Հունիսի 9-ին և 10–ին ժամը 18-00 ին տեղի կունենան հանդիպումներ <<Տարիքային զարգացման առանձնահատկությունների հոգեդիագնոստիկ փաթեթը>> թեմայով, որտեղ առավել մանրամասն քննարկվելու է 3-5 տարեկան երեխաների հոգեկանի զարգացումը գնահատող գործիքակազմը:

Հանդիպումը կվարի հոգեբան Նարինե Պողոսյանը:

08.06.2017, ժամը 18:00-ին

2 հանդիպում 7000 ՀՀ դրամ

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում «Ռեֆլեկսոթերապիա ոտնաթաթերի վրա» դպրոցի 25 բաժանմունքներ են գործում: Այդ մեթոդը Հայաստան բերվեց 1993 թվականին՝ մարդասիրական օգնության շրջանակում, երբ երկրում ծանրագույն ճգնաժամ էր տիրում: Հենց այդ ժամանակ էլ բացվեց «Ռեֆլեկսոթերապիա ոտնաթաթերի վրա» դպրոցը:

Մեթոդի հիմնադրույթը գրանցված է դպրոցի խորհրդանիշի վրա` «Hominis imago in pedibus», ինչը նշանակում է «Մարդն արտացոլված է ոտնաթաթերի վրա»: Մեթոդի շրջանակում ոթնաթաթերը ներկայանում են որպես «միկրոհամակարգ», որոնց վրա արտացոլված է մարդն ամբողջությամբ: Հաննա Մարքվարդի մեթոդը ենթադրում է ամբողջական և խիստ անհատական մոտեցում: «Բուժիր ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին»,- ասում էր Հիպոկրատը:

            Ռեֆլեկսոթերապիայի հիմնական ազդեցությունը լարվածության թուլացումն է: Լարվածության վերացումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը և ներվային համակարգի նորմալ գործունեությանը՝ վերականգնվում է օրգանիզմի հիմնական ֆունկցիաների հոմեոստազը /օրգանիզմի ունակությունը դիմագրավելու արտաքին ազդեցություններին, որոնք խախտում են հավասարակշռությունը/:

            Պրոցեդուրան տևում է 30-ից 40 րոպե: Պրոցեդուրայի ընթացքում հիվանդը պառկած կամ նստած է, իսկ մասնագետն աշխատում է բոբիկ ոտնաթաթերի վրա, կիրառելով ձեռքի ազդեցության տարբեր տեխնիկաներ, առանց հատուկ սարքերի օգտագործման: Բուժման ընդունված կուրսը ենթադրում է 5-ից 8 պրոցեդուրա, որոնք կատարվում են շաբաթական 2-3 անգամ պարբերականությամբ:

Тело, в котором я живу. Рефлексотерапия на стопах.

Երեխայի հոգեկան զարգացումը կարող է դիտարկվել որպես ժամանակի ընթացքում իմացական բնութագրերի քանակական և որակական փոփոխությունների դինամիկ համակարգ : Այն պայմանավորված է ինչպես կյանքի արտաքին պայմաններով այնպես էլ երեխայի ներքին պաշարներով : երեխայի հոգեկան զարգացման յուրհատուկ շրջան է նախադպրոցական տարիքը , որի ընթացքում վերակառուցվում են երեխայի ողջ հոգեկան կյանքը և նրա վերաբերմունքը շրջապատող աշխարհի նկատմամաբ :Ըստ Վիգոտսկու նախադպրոցական տարիքում կառուցվում է հոգեկան ֆունկցիաների նոր համակարգ որի կենտրոնում  հիշողությունն է , ինչն էլ որոշում է մնացած գործընթացների զարգացումը:Երեխայի հոգեկան զարգացումը պայմանավորված է մի շարք օրինաչափություններով

  1. անհամաչափոթյուն`, երբ տարբեր հոգեկան գործառույթները , հատկությունները և գոյացությունները զարգանում են ոչ հավասարաչափ , տատանողական այսինքն նրանցից յուրաքանչյուրն ունի վերելքի , կայունացման և անկման փուլեր:

Շարունակելի..........           

«Տարիքային զարգացման առանձնահատկությունների հոգեդիագնոստիկ փաթեթ»

Բժշկության տարբեր ասպարեզների մասնագետների հետ համագործակցության շնորհիվ, Հաննա Մարքվարդին հաջողվեց էապես լայնացնել մեթոդի կիրառման ոլորտը, նա ոտնաթաթերի վրա տեղափոխեց օրգանիզմի համակարգերի և օրգանների հետ ատամների և դեմքի գոտիների փոխկապակցվածության վերաբերյալ վկայությունները, ինչպես նաև հիմնավորեց սպիների ազդեցության հոգեբանական և ֆիզիոլոգիական տեսակետներն ու դրանց բուժումը ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիայի միջոցով: Շարունակական վերլուծությունը և գործնական կիրառության փորձի ընդհանրացումը թույլ տվեցին առավել խորը մշակել ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիայի մեթոդով ախտորոշման ասպեկտը, ինչը մասնագետին օժանդակում է առավել ճշգրիտ կողմնորոշվել հիվանդությունների լատենտ վիճակում կամ վաղ շրջանում թույլ արտահայտված ախտանիշների պարագայում:

            Անհրաժեշտ է հատկապես ընդգծել ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիայի մեթոդի ազդեցությունը մարդու հուզական հավասարակշռության վերականգնման խնդրում: Այդ առումով մասնագետը հնարավորություն ունի աշխատելու էներգետիկ միջօրեականների, ավշային համակարգերի գոտիների և կոնքային կապանների հետ /ըստ Ֆրոնեբերգի/, կիրառել բուժման համալատերալ և հակալատերալ սկզբունքներ, ինչպես նաև էուտոնիկական տեխնիկայի լայն սպեկտր: Վերոհիշյալ ամենն ուղղակիորեն կապված է ներգործության ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ասպեկտի հետ: Վերականգնելով միջօրեականներում խախտված էներգետիկ կապերը, հավասարակշռելով զգացումները մարմնի աջ և ձախ մասերում, հավասարեցնելով ուշադրությունը արտաքին /վերին/ և ներքին /ստորին/ խնդիրների նկատմամբ, մարդը ռեսուրսներ է ձեռք բերում անհատականության փոփոխության համար:

Тело, в котором я живу. Рефлексотерапия на стопах.