Մեր նշանաբանը

Հունիսի 28-ին ժամը 18:00 «Ապագա» հգոեբանական ծառայության կենտրոնը սկսում է

«Հոգեբանական խորհրդատվության» պրակտիկ դասընթացի 1-ին փուլը:

Դաընթացը կվարի «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի ղեկավար հ.գ.թ. Ա. Բեջանյանը

Դասընթացի նպատակն է աջակցել հոգեբանությունը որպես մասնագիտություն ուսումնասիրող ուսանողներին, սկսնակ պրակտիկ հոգեբաններին խորացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ծանոթանալ ժամանակակից  հոգեբանական աշխատանքների մեթոդներին ու ձևերին, անհատական հոգեբանական խորհրդատվության արդի մոտեցումներին:

Դասընթացը նախատեսված է նաև հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատող այլ մասնագետների համար: 

 

Հանդիպիում ենք հունիսի 27-ին ժամը 18:00

Ապագա Հոգեբանական ծառայություն կենտրոնում` Նոր նորքի 1զ. Նանսենի 3

https://www.facebook.com/Apaga.ache/

Մանրամասների համար կարող եք զանգահարել 077 083-084 հեռախոսահամարով:

Իմանալ նորմալ և ախտահարված /պաթոլոգիկ/ բնավորությունների տարբերության մասին և չանաչել դրանք, ներառելով հոգեախտահարումները /պսիխոպաթիաները/, չափազանց կարևոր է: 2-րդ և 3-րդ գոտիների սահմանագիծը ըստ էության սահմանն է հոգեթերապևտիկ և հոգեբուժական աջակցությոն: Իհարկե, այդ սահմանը խիստհեղեղուկ է: Սակայն առկա են չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս  հնարավորինս տարանջատել դրանց: Այդպիսի չաթփորոշիչները երեքն են, և ստացել են Գաննուշկին- Կերբիկովի փսիխոպաթիաների չափորոշիչներ անվանումը:

Բնավորությունը կարելի համարել ախտահարված /պաթոլոգիկ/, այն է գնահատել որպես պսիհոպաթիա, եթե այն կայուն է ժամանակի ընթացքում, այն է քիչ է փոխվում կյանքի ընթացքում: Սա ըստ Ա.Ե.Լիչկոյի հոգեախտահարման առաջին նշանն է:

Երկրորդ նշանը՝ բնավորության տոտալ  /ամբողջական/ դրսևորումը. հոգեախտահարումների ժամանակ բնավորության  միևնույն  գծերը տեսանելի են ամենուր՝ տանը, աշխատավայրում, հանգստավայրում, ծանոթների և անծանոթների մոտ, կարճ ասած ցանկացած իրաիճակներում: Եթե տվյալ անհատը մարդկաց միջավայրում չէ, ապա այդ գծերը չեն երեվում:

Եվ վերջապես երրորդ, պսիխոպաթիայի ամենակարևոր նշանը՝ դա սոցիալական դոզադախտացիան է: Այն է մարդու մոտ մշտապես ի հայտ են գալիս կյանքի դժվարությունները, ընդորում այդ բարդությունները ճաշակում է կամ ինքը, կամ իրեն շրջապատող անձինք, կամ և ինքը, և շրջապատողները:  

Ախտաբանական /պաթոլոգիկ/ բնավորությունների հետ ծանոթանալու համար շատ հետաքրքիր աշխատություն ունի Պ.Բ. Գաննուշկինը « պսիխոպաթիաների կլանիկան, դրանց վիճակագրությունը, դինամիկան և սիստեմավորվածությունը» (1933), որը իր երեսուն տարվա կլինիկական աշխատանքի ամփոփումն է:

Ադրադառնանք Գաննուշկինի կողմից նկարագրված պսիխոպաթիաների երկու օրինակներին:

Պսիխոօպաքթիաների առաջին խումբն են կազմում աստենիկները:  Այս խմբի ներկայացուցիչները բաժանվում են երկու ենթախմբերի՝ նևրաստենիկների և հոգեաստենիկների: Նրանց ընդհանուր բնորոշիչներն են բարձր զգայությունն ու արագ յուծումը: Նրանք դյուրագրգիռ են և նյարդահոգեբանական առումով արագ յուծվող:

Աստենիկների սոցիալական կյանքը բավականի բարդ է ընդանում: Աստենիկների յուծվածությունն ու թուլությունը բերում է նրան, որ իրենց գործունեությունը որպես կանոն լինում է քիչ արդյունավետ: Հաճախակի անհաջողությունները նրանց մոտ առաջացնում են ցածր ինքնագնահատական և հիվանդագին ինքնասիրություն: Սովորաբար նրանց հավակնությունների մակարդակը ավելի բարձր է քան հնարավորությունները: Նրանք փառասեր են, ինքնասեր և միևնույն ժամանակ չեն հասնում նպատակաին: Արդյունքում աստենիկների մոտ սկսում է զարգանալ երգչոտություն, անինքնավստահություն, կասկածամտություն:

Փսիխոաստենիկները դժվարությամբ են որոշում կայցնում գործ սկսում, սակայն եթե որևէ բան որոշեցին, ապա սկսում է անհապաղ, այլ կերպասած չափազանց անհամբեր են: Մշտական կասկածները, անվճռականությունն ու անհամբերությունը՝ աստենիկների պարադոկսալ որակների համադրությունն է:

Չնայած դա իր տրամաբանությունն ունի: Հոգեաստենիկը շտապեցնում է զարգացումները, քանի որ մտավախություն ունի, որ ինչ որ բան կարող է խանգարել իր մտադրություններին: Այլ կերպ իր անհամբերությունը անվստահության արդյունք է:

Այսպիսով՝ աստթենիկները հիմնականու տուժում են իրենց իսկ բնավորությունից: Բայց նրանց մոտ առկա են որոծակի յուրահատկություններ, որոնք ստիպում են  տառապել հարազատներին: Բանն այն է, որ վիրավորվածությունը, դառնության զգացումը խիստ խոցելի են նրանց  ինքնասիրության համար, որոնք բավականին շատ են նրանց կյանքում, կուտակվում և ելքի անհրաժեշտություն է առաջացնում: Եվ այս դեպքում  տեղի է ունենում զայրույթի պորտքումներ, գրգռվածության նոպաներ: Սակայն դրանք տեղի են ունենում որպես կանոն ոչ թե անծանոթների մոտ՝ այնտեղ աստթենիկը փորձում է տիրապետել իրեն, այլ տանը, հարազատների շրջանում: Արդյունքում երգչոտ, ամաչկոտ ասթենիկը կարող է դառնալ ընտանիքի իսկական բռնակալ: Այնուամենայնիվ հուզական պորտքումները շատ արագ փոխարինվում են արցունքներով ու զղչումներով:

Հունիսի 13-ին և 14-ին Ապագա հոգեբանական կենտրոնում տեղի կունենա <<Բնավորություն ,բնավորության շեշտվածություն , սահմանային վիճակներ>> թեմայով սեմինար, որը  կվարի հ.գ.թ դոցենատ Արմեն Բեջանյանը 

13.06.2017,  14.06.2017   18:00 ին

2 հանդիպումը 7000 ՀՀ դրամ 

Մինչ բնավորության բնորոշմանը անդրադառնալը,  կատարենք մի քանի դիտարկումներ: «բնավորություն» բառը հաճախ միանշանակ չէ ընկալվում և մեկնաբանվում: Դեռ խառնվածքի մասին խոսելիս նկատելի էր խառնվածքի և բնավորության նմանությունն ու հեղեղուկ սահմանը: Ավելի շատ հարցեր են առաջանում եևրբ փորձում ենք տարանջատել անձնավորություն և բնավորություն հասկացությունները: Հոգեբանական գրականության մեջ կարելի է գտնել այս երկու հասկացությունների համդրության տարաբնույթ տարբերակներ: Գործնականում «բնավորություն» ու «անձնավորություն» հասկացությունները հաճախ նույնացվում են, օգտագործվում որպես հոմանիեր՝ բնավորությունը ներառվում է անձ հասկացության մեջ և դիտարկվում որպես նրա ենթակառուցվածք, և հակառակը՝ «անձ» հսկացությունը ընկալվում է որպես բնավորության յուրահատուկ մաս: Անձնավորությունն ու բնավորությունը  «խաչվող» գոյացություններ են:

Անձնավորություն և բնավորություն հասկացությունների խռնաշբոթից կարելի է խուսափել եթե տրվի դրանց ավելի նեղ բացատրությունը:

«Բնավորությունը» բառի նեղ իմաստով բնորոշվում է որպես անհատի կայուն հատկություններ, որտեղ արտահայտվում են նրա վարքի դրսևորումներն ու հուզական հակազդման ձևերը:

Բնավորության և նրա որակների այսպիսի բնորոշման դեպքում մենք կարող ենա նկատել վարքի ձևական դինամիկ յուրահատկությունները, որոնք բնորոշ են նաև խառնվածքին: Սակայն բնավորության դեպքում այս յուրահատկությունները խոսում են ձևի մասին, բնավորության դեպքում՝ իմաստի: Օրինակ՝ շարժողական ոլորտի վերաբերյալ խառնվածքի բնութագրիչ ածականներն են   «արագ», «շարժուն», «կտրուկ», «դանդազկոտ», Բնավորության բնորոշման դեպքում օգտագործում ենք «հավաքված», «կազմակերպված», «կոկիկ», «թափթփված» ածականները:

Հուզական ոլորտի բնութագրիչները խառնվածքի դեպքում օգտագործում ենք «կենսուրախ», «իմպուլսիվ», «բռնկուն», «զգայուն» բառերը, իսկ բնավորությունը բնութագրելիս՝ «բարի», «ինքնամփոփ», «անվստահ» բառերը:

Այնուամենայնիվ, ինչպես ասվել է սահմանը խառնվածքի և բնավորության միջև բավականին պայմանական է:

Ավելի կարևոր է խորապես  հասկանալ տարբերությունը բնավորության և անձնավորության հասկացությունների միջև /նեղ իմաստով/:

Դիտարկենք, թե ինչպես են օգտագործվում այս հասկացությունները կենցաղային խոսքի մեջ: Նախ և առաջ . Առաջին հերթին ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ խիստ տարբերվում են այն ածականները, որոնք օգտագործվում են անձնավորության և բնավորության նկարագրելուն:  Խոսելով անձի մասին որպես օգտագործվում են  մոտավորապես հետևյալ բառերը՝ «վեհ», «ճանաչված», «ստեղծարար», «հանցագործ»,«գորշ»: Բնավորության մասին խոսելիս՝ «ծանր», «կարծր», «երկաթյա», «փափուկ», «ոսկյա», և այլն: Չէ որ խոսելիս մենք չենք ասում «վեհ բնավորություն», «փափուկ անձնավորություն»:

  Հունիսի 13-ին և 14-ին Ապագա հոգեբանական կենտրոնում տեղի կունենա <<Բնավորություն ,բնավորության շեշտվածություն , սահմանային վիճակներ>> թեմայով սեմինար, որը  կվարի հ.գ.թ դոցենատ Արմեն Բեջանյանը 

13.06.2017,  14.06.2017   18:00 ին

2 հանդիպումը 7000 ՀՀ դրամ 

Փորձենք ավելի հակիրճ ներկայցնենք բնավորության և անձնավորության տարբերության էությունը, ապա կարելի է ասել, որ բնավորության գծերը արտացոլում են այն, թե ինչպես է գործում, իսկ անձի գծերը՝ հանուն իչի է գործում:

Ընդորում ակնհայտ է, որ վարքի դրսևորումներն ու անձի ուղղվածությունը համեմատաբար անկախ են՝ օգտագործելով միևնույն վարքի մոդելը կարելի է հասնել տարբեր նպատակների, և հակառակը, նույն միջոցները կիրառելով կարելի է հասնել տարբեր նպատակների:

Հիմա քննարկենք բնավորության նկարագրությանը և դրա հետ կապված հիմնական խնդիրներին:

Ամենահտաքրքիրներն ու կյանքի մոտ նկարագրությունները /հայտնի որպես բնավորության տիպեր/ ստեղծվել են երկու դիսցիպլինների սահմանային ոլորտում՝ հոգեբանության և հոգեբուժության:

Դրանք պատկանում են տաղանդավոր կլինիցիստների, որոնք իրենց տիպոլոգիաներում ընդհանրացրել են մարդկանց հետ աշխատանքի բազմամյա փորձը՝ նրանց վարքի ուսումնասիրությունն ու դիտարկումը, հետազոտել են նրանց ճակատագրերը, օգնել և աջակցել կյանքի դժվար պահերին: Այդ մասնագետներից են Կ. Յունգը, Է, Կրեչմերը, Պ, Գաննուշկինը, Կ. Լեոնգարդը, Ա. Լիչկոն և այլն:

Այս ուղղությամբ կատարված աշխատանքներում առկա էր տիպերի քանակի ոչ շատ քանակ: Օրինակ Յունգը առանձնացրել էրերկու հիմնական տիպ՝ էքստրավերտներ և իտրավերտներ, Կրեչմերը՝ նույնպես երկեւ՝ ցիկլոդ և շիզոիդ: Ժամանակի ընթացքում տիպերի քանակըավելացան: Գաննուշկինի մոտ մենք տեսնում ենք բնավորության յոթ տիպ /կամ խումբ/, Լեոնգարդի և Լիչկոի՝ տաս- տասնմեկ:

Ամենահետաքրքիրներից է Ա.Ե. Լիչկոի տիպոլոգիան, քանզի՝ ա/ իր մոտեցման մեջ հաշվի առնված տիպաբանության նախկին հիմնական մոտեցումները, բ/ այն ամենադիֆերենցվածն է, պարունակում է ամենաշատ տիպերը, և վերջապես այն իր մեջ ներառում է նաև նորմալ բնավորության նկարագրությունը, այլ ոչ թե միայն հիվանդոտ և հիվանդագին բնավորության տիպերը, ինչպես դա տեղ է գտել Գաննուշկինի մոտ:

Սակյաայն մինչ այս խնդրին անդրադառնալը կանգ առնենք բնավորության արտահայտման տարբեր մակարդակների վրա:

Գործնականում բոլոր հեղինակները գտնում են, որ բնավորությունը այս կամ այն չափով միշտ դրսևորվում է ու արտահատված է: Պատկերացնենք մի առանցք, որի վրա ներկայացված է բնավորության արտահայտված լինելու մակարդակը (Նկար1):  Այդ առանցքի վրա ներկայցված է երեք գոտիներ՝ բացարձակ «նորմալ» բնավորություններ,  «շեշտված» բնավորությունների մակարդակ /ակցենտուացիաներ/ և  խիստ տարբերվող բնավորություններ՝ /պսիհոպաթիաներ/: Առաջին երկու գոտիները վերաբերում են նորմային /լայն իմաստով/, երրորդը բնավորութայն պաթոլոգիային: Բնականաբար ակցենտուացիաները /շեշտվածությունը/դիտարկվում է որպես նորմայի ծայրահեղ տարբերակ է: Դրանք իր հերթին բաժանվում են տեսանելի և քողարկված բնավորության շեշտվածությունների:

I   - միջին բնավորություններ

II-  շեշտված բնավորություններ. ա – քողարկված շեշտվածություն, բ- տեսանելի շեշտվածություն

III- պսիխոպաթիաներ

Հունիսի 13-ին և 14-ին Ապագա հոգեբանական կենտրոնում տեղի կունենա <<Բնավորություն ,բնավորության շեշտվածություն , սահմանային վիճակներ>> թեմայով սեմինար, որը  կվարի հ.գ.թ դոցենատ Արմեն Բեջանյանը 

13.06.2017,  14.06.2017   18:00 ին

2 հանդիպումը 7000 ՀՀ դրամ 

Պսիխոպաթիաների մասին տեսության առաջացման հետ մեկտեղ առաջացավ նաև շատ կարևոր խնդիր՝ ինչպես տարբերակել  պսիխոպաթիան՝ որպես բնավորության պաթոլոգիա նորմայի ծայրահեղ դրսևորումներից: Հոգեբաններից շատերի կողմից է հետազոտվել այս խնդիրը և շատերն են տարատեսակ կերպով անվանել բնավորության գծերի ծայրահեղ դրսևորումները, սակայն ամենահաջողվածը Կ. Լեոնհարդի առաջարկած <<ընդգծված բնավորություն>> տերմինն էր: Այս անվանումից երևում է, որ խոսքը գնում է  հենց նորմայի ծայրահեղ դրսևորումների մասին և ոչ թե պաթոլոգիաների, և որ այդ ծայրահեղ դրսևորումները վերաբերվում են առանձին գծերի շեշտվածությանը:

            Ի տարբերություն պսիխոպաթիաների՝ շեշտված բնավորության դեպքում վերջինիս առանձնահատկությունները դրսևորվում են միայն որոշակի իրադրություններում և ոչ թե միշտ: ԵՎ որ ամենակարևորն է նրանք չեն խանգարում սոցիալական ադապտացիային կամ էլ անցողիկ ազդեցություն են ունենում: Այդ խանգարումները կարող են դրսևորվել պուբերտատային փուլում կամ էլ որոշակի հոգեբանակնա տրավմաների կամ կենսական դժվար իրադրություններում՝ մասնավորապես այն դեպքերում, որոնք ուղղակիորոն ազդում են բնավորության locus resistentiae minoris-ի կամ թույլ դիմադրողականություն ունեցող կետի վրա:

            Շեշտված բնավորության յուրաքանչյուր տեսակին բնորոշ է իր յուրօրինակ թույլ կետը, այսպես կոչված աքիլլեսյան գարշապարը: Ինչպես օրինակ, հիպերտիմ տիպի համար թույլ կետ կարող է համարվել իզոլյացիան իր տարեկիցներից, իսկ շիզոիդի համար՝ շրջապատի հետ արագ ոչ-ֆորմալ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և այլն: Իսկ եթե տրավման ուղղված չէ թոույլ կետին, ապա այն սոցիալական դեզադապտացիա առաջ չի բերում, նույնիսկ եթե տրավման շատ ուժեղ է լինում:

            Հարկ է նշել նաև, որ շեշտված բնավորության դեպքում նկատվում է հաստատունություն, երբեմն նաև չափիզ առավել հաստատունություն կյանքի որոշ անբարենպաստ պայմանների հանդեպ, ինչպես օրինակ, շիզոիդ դեռահասը հեշտ է տանում մենակությունը, հիպերտիմը՝ մեծ ակտիվություն, ճկունություն պահանջող իրավիճակները և այլն:

            Ամփոփելով այս ամենը՝ կարելի է հանգել այն կարծիքին, որ բնավորության շեշտվածությունները բնավորության նորմայի ծայրահեղ դրսևորումներն են, որոնց ժամանակ ծայրահեղ կերպով դրսևորվում են բնավորության որոշակի գծեր, որի հետևանքով առաջ է գալիս ընտրողական կախվածություն որոշ հոգեբանական ազդեցություններից, մինչդեռ բավականին հաստատուն են մնում այլ ազդեցությունների նկատմամբ:

            Հարկ է մեկ անգամ ևս նշել, որ ընդգծված բնավորության տիպերը ոչ այլ ինչ են, քան նորմայի ծայրահեղ դրսևորումներ, այդ իսկ պատճառով չեն կարող հանդիսանալ հոգեբուժական հիվանդությունների ախտորոշումներ: Շեշտված բնավորության տեսակի հաստատումը հանդես է որպես գալիս պրեմորբիդ ֆոն, որի վրա կարող են զարգանալ տարատեսակ խանգարումներ՝ սուր աֆֆեկտիվ ռեակցիաներ, նևրոզներ, նույնիսկ ռեակտիվ պսիխոզներ և այլն: Սակայն շեշտված բնավորության դեպքում հիմանականում  գործն այդպիսի խանգարումների չի հասնում:

            Տարբերակում ենք շեշտված բնավորության 2 աստիճան՝ ակնհայտ, որը պատկանում է ծայրահեղ դրսևորումների տեսակին, և թաքնված, նորմայի սովորական տեսակին:

  Հունիսի 13-ին և 14-ին Ապագա հոգեբանական կենտրոնում տեղի կունենա <<Բնավորություն ,բնավորության շեշտվածություն , սահմանային վիճակներ>> թեմայով սեմինար, որը  կվարի հ.գ.թ դոցենատ Արմեն Բեջանյանը 

13.06.2017,  14.06.2017   18:00 ին

2 հանդիպումը 7000 ՀՀ դրամ