Մեր նշանաբանը

Համեմատաբար   հանգիստ  կրտսեր   դպրոցական  տարիքից   հետո  դեռահասությունը   թվում    է    բուռն  ու   բարդ:   Պատահական  չէ,  որ   Հոլլը  այն  անվանել  է  <<փոթորկման  և  գրոհի>>   շրջան:  Այս  փուլում  զարգացումը  իսկապես  արագ  է  ընթանում,  հատկապես  փոփոխություններ  են  նկատվում  անձի  ձևավորման   պլանում:  Եվ,  իհարկե,  դեռահասի  գլխավոր  առանձնահատկությունը  անձնային  անկայունությունն  է: 

   Դեռահասին  բնորոշ   շատ   անձնային   առանձնահատկությունների  մեջ  առանձնահատուկ   տեղ   է   զբաղեցնում    նրա   մոտ   ձևավորվող  <<ես-կոնցեպցիան>>   և  չափահասության  զգացումը:   Երբ  ասում  են,  որ  երեխան  մեծանում  է,  նկատի  ունեն  մեծահասակների  շրջապատում   նրա  պատրաստվածությունը   կյանքին,  ընդ որում` որպես  այդ  կյանքի  իրավահավասար  մասնակից: Դեռահասը   դեռևս  հեռու  է  իսկական  հասունացումից  և  ֆիզիկապես,  և  հոգեպես,  և  սոցիալապես: Նա  օբյեկտիվորեն  չի  կարող  ներգրավվել  մեծահասակների   կյանք,  բայց  ձգտում  է  դրան  և  հավակնում  մեծահասակների  հետ  հավասար  իրավունքների:  Նոր  դիրքը   դրսևորվում  է  տարբեր  ոլորտներում,  ավելի  հաճախ`  արտաքին  տեսքում,  վարքագծում,  գործելակերպում:  Նրա  մոտ  կարող  է  հայտնվել  ծխախոտ  և  անպայման  նոր`  ժարգոնային  արտահայտություններ,  իսկ  աղջիկները  նախանձով  են  վերաբերվում  իրենց  հասակակիցներին,  համեմատում  են  իրնեց  հագուստն  ու  սանրվածքը  ուրիշ  աղջիկների  հետ`  արտահայտելով  բացասական  զգացմունքները  նրանց  հետ  ունեցած  իրենց  տարբերությունների  առիթով:  

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

Հոգեբանության   մեջ   դեռահասությունը   որակում   են   որպես   <<անցումային>>,   <<ճգնաժամային>>,   <<դժվար>>   տարիք:   Դեռահասությունն   անցումային   տարիք  է,   երբ   երեխան   մանկությունից   անցում   է   կատարում   հասունություն:   Այս   տարիքի   բոլոր   դեռահասները   դպրոցականներ   են,   և   դեռահասի  սոցիալական   կարգավիճակը    շատ   քիչ   է   տարբերվում    մանկականից:    Տարիքային    այս   շրջանում     տեղի    են   ունենում    արմատական   և   բուռն   փոփոխություններ,   ձևափոխություններ    ինչպես   հոգեկան,   ինտելեկտուալ,   այնպես  էլ  սոցիալական,   ֆիզիկական   ոլորտներում:  

     Դեռահասությունն    ընդգրկում      է   երեխայի    կյանքի     10-11    տարեկանից   մինչև    14-15    տարեկան   ժամանակահատվածը,   ըստ   խորհրդային   հոգեբանական     դպրոցի,   որը   համապատասխանում   է   միջին   դպրոցական  տարիքին`    5-9   դասարաններ:   Սովորաբար   երեխաներն   իրենց   դեռահասների   պես     են   պահում   մինչև   ֆիզիկական   ոլորտում   փոփոխություններ   ունենալը:  Այսօր,   իսկապես,   խնդիր   է   և   մեծ   հարց,   թե   երբ   է   դեռահասն    իրականում   չափահաս    դառնում:   Միգուցե    առավել   ակնհայտ   չափանիշների   փոխարեն`  ինչպիսիք   են   դպրոցն   ավարտելը,   ինքնուրույն   նյութական   ապահովվածությունը,   ամուսնությունը,   և   կամ   երեխայի   ծնունդը,   հնարավոր  է  կիրառել   այնպիսի   չափանիշ,   ինչպիսին   է   էմոցիոնալ- հուզական   հասունացումը:  Սակայն   հուզական  հասունացումը   որոշելը   ևս  շատ   բարդ  է: 

      Դեռահասներին   բնորոշ    է   տարիքային   սեգրեգացիան   (սահմանազատում,   առանձնացում):  Նրանք   հիմնականում  շփվում   են   իրենց  հասակակիցների  հետ  և  հազվադեպ`  փոքրահասակ   երեխաների   կամ   մեծահասակների   հետ:   Դա  պայմանավորված   է   նրանց   վարքագծի   ընտրությամբ,   երբ   նրանք   ուզում  են   ավելի  մեծ   երևալ,   այդ   պատճառով   խուսափում  են  փոքրիկների   հետ   շփվելուց,   և   նախընտրում   են   ինքնուրույն   ապրել,  կյանքը   հասկանալ   առանց  մեծահասակների   պարտադրանքի:   Սակայն   տարիքային   սեգրեգացիան   կարող  է  ունենալ   բացասական   հետևանքներ:   Երեխաներից   սահմանազատումը   դեռահասին   զրկում   է   ղեկավարել   ու   ուսուցանել   նրանց,   ովքեր   ավելի   քիչ   գիտեն,   քան   իրենք:   Իսկ   մեծահասակների   աշխարհից   սահմանազատումը   նշանակում   է,  որ   դեռահասները   բաց   են   թողնում   ինչ-որ   նոր   բան  սովորելը,   մեծահասակների, թորձառու  մարդկանց   կողքին   աշխատելու   հնարավորությունը:     

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

   Ագրեսիան, ընդհանրապես, վարքի բնազդային ձև է, որի հիմնական նպատակը ինքնապաշտպանությունն է: Ի տարբերություն կենդանիների, մարդը տարիքի հետ սովորում է փոխակերպել ագրեսիվ հակումները սոցիալականապես ընդունելի ձևերի, տեղի է ունենում ագրեսիայի սոցիալականացում: Ճիշտ չէ, երբ մեծահասակները ճնշում են երեխայի ագրեսիան: Արգելքը կամ ճնշումը երեխային հաճախ հանգեցնում են աուտոագրեսիայի (երբ երեխան վնասում է ինքն իրեն) կամ կարող է փոխակերպվել հոգեսոմատիկ հիվանդությունների:Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին վերահսկել և ղեկավարել իրենց վարքը, պաշտպանել իրենց և իրենց իրավունքները, բայց սոցիալապես ընդունելի ձևերով:

     Առաջին հերթին ծնողները պետք է օգնեն երեխային` հաղթահարելու ագրեսիան: Ամենակարևորը` երեխային պետք է սիրել անվերապահորեն և գնահատել: Իրենց երեխայի ագրեսիվ վարքից դժգոհությունները ծնողները ոչ թե պետք է  արտահայտեն վիրավորելով կամ ծեծելով, նվաստացնելով, երեխային, այլ իրենց վարքով ու կեցվածքով:  Անկախ երեխայի տարիքից, պետք է հարգել, լուրջ ընդունել զգացմունքները և տալ որոշակի ազատություն և ինքնուրույնություն: Միևնույն ժամանակ պետք է այնպես անել, որ երեխան վստահ լինի, որ ծնողը ցանկացած պահի պատրաստ է իրեն աջակցել:Պետք է զրուցել երեխայի հետ իր վարքի մասին` առանց վկաների և կողմնակի անձանց, առանձին սենյակում:

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

 Ագրեսիվ վարքի դրսևորման ժամանակ չի կարելի երեխային խոստանալ թանկարժեք խաղալիքներ, սիրելի կոմպյուտերային խաղեր, այդ դեպքում երեխան կթաքցնի ագրեսիվությունը` խոստացված նվերները ստանալու համար, բայց այն չի վերանա: Երեխային ագրեսիվ վարքին հաղթահարել օգնում  են նկարելը, պլաստիլինով  կամ  կավով  աշխատելը, որևէ  սպորտով կամ  պարով  զբաղվելը, նաև հեքիաթները:

Շատ հաճախ են ծնողները հարցնում` արդյոք երեխային մանկապարտեզ տանելը օգնում է հաղթահարել ագրեսիան: Միանշանակ այս հարցին պատասխանել դժվար է, քանի որ շատ հաճախ հենց մանկապարտեզ հաճախելը, այնտեղի կանոնները, դաստիարակների կոպիտ վերաբերմունքը երեխաների մոտ ագրեսիա են ծնում: Եթե երեխան դժկամությամբ, լացով է գնում մանկապարտեզ, պետք է ոչ թե ստիպել, այլ պարզել պատճառը: Եթե ծնողները զգում են, որ միայնակ չեն կարող օգնել իրենց երեխային, պետք է դիմել մասնագետի: Վերջում հավելեմ, որ ագրեսիվությունը ոչ միայն դեստրուկտիվ վարք է, այլև այն հզոր ուժ է , որը ճիշտ ուղղորդելու դեպքում կարելի է ոչ միայն հաղթահարել, այլև դրական արդյունքների հասնել սպորտում պարում և այլ բնագավառներում:

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/

Հոկտեմբերի 16 ին ին ժամը 14-30ին  «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնը սկսում է Կրտսեր դպրոցականների (1-3րդ դասարան) ուսման մոտիվացիոն խթանող թրեյնինգ :

  Թրեյնինգի նպատակն է կրտսեր դպրոցականների մոտ ձևավորել ուսման մոտիվացիա և օգնել հաղթահարելու ուսումնական գործընթացում հանդիպող իմացական և հոգեբանական դժվարությունները , ձևավորել ինքնավստահությունը , խթանել ինքնաճանաչումը, զարգացնել իմացական ոլորտը (ուշադրություն , հիշողություն) ,խթանել խմբում ազատ արտահայտվելու կարողությունը   ինչպես  նաև դպրոցի և ուսման նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումը:

Թրեյնինգը կվարի <<Ապագա հոգեբանական կենտրոնի>> հոգեբան Մարինե Մամիկոնյանը

Տևողությունը 5 հանդիպում  (յուր.90 րոպե )

Հեռ` 094-01-91-61 

 

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/