Մեր նշանաբանը

Արագընթաց փոփոխությունները, մարտահրավերները հաջորդում են մեկը մյուսին այնպիսի արագությամբ, որ երբեմն  գրեթե անհնարին է լինում հարմարվել այդ փոփոխություններին: Մասնագիտական գրականության վերլուծություններն ու մեր կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներս ավելի հաճախակի են դարձել մարդկանց անպաշտպանվածության, անապահովության, անվստահության ու ավելորդության զգացումները:

Անձի հոգեկան համակարգում տեղի ունեցող այսպիսի փոփոխությունները միջնորդավորված արտահայտումներն են նրա հոգեկանի ենթակառույցների գործառութային տեղաշարժերի վերաբերյալ, որոնք դրսևորվում են համակարգության՝ գործունեության արդյունավետության անկմամբ: Անձի հոգեբանական կառուցվածքի խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում անձի հոգեբանության տարբեր բնագավառների մասնագետների ուսումնասիրություններում: Շատ աշխատություններում (մանավանդ մանկավարժական) անձի կառուցվածքի բաղադրիչներից առանձնացնում են հետևյալ կարևորները՝  մոտիվացիոն, մտածական, գործունեական և  «Ես» կառուցվածքի բաղադրիչները:

Առաջին բաղադրիչը (դրդապատճառայինը) անձի կառուցվածքում բնորոշում է անձի ուղղվածությունը որպես ընտրողական վերաբերմունք իրականությանը, ընդգրկելով  պահանջմունքների և հետաքրքրությունների փոխազդող հատկությունների կուռ համակարգը:  Այն դեպքում, երբ ուղղվածության բաղադրիչները գերակշռող են, դոմինանտ են և ունեն առաջատար նշանակություն,  մյուսները (բաղադրիչները)  ստանձնում են օգնող, աջակցող դերեր: Ուղղվածության դոմինանտ բաղադրիչները հանդիսանում են անձի հոգեկան գործունեության ակտիվությունը բնորոշող ենթակառուցվածքներ: Այսպես օրինակ՝ ճանաչողական պահանջմունքների  գերակայությունը խթանում է հուզակամային գործընթացները, ինչն էլ ակտիվացնում է իտելեկտուալ գործունեությունը Հոգեբանական պաշտպանական մեխանիղմների ակտիվացմամբ բնական պահանջմունքները մեղմանում են, ամենօրյա կենցաղային խնդիրները անցնում են երկրորդային պլան, անձը սկսում է հիմնավորել սեփական հետաքրքրությունների արդյունավետությունը տալով դրանց հանրային և անձնային կարևորություն/ ռացիոնալիզացիա:

Սեմինարի ընթացքում մասնակիցները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կկարողանան լուծել իրենց առջև ծառացած խնդիրները:

Սեմինարը կվարի հ.գ.թ Ա. Բեջանյանը

Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչև սեպտեմբերի 13-ը՝

զանգահարելով  094 401-961, 094 800-970,

կամ թողնել հաղորդագրություն info@ache. am

կամ facebook- այն էջում: