Մեր նշանաբանը

Արմեն Տիգրանի Բեջանյան,

Հոգեբանական գիտությունների թեկնածու

1986 թվականին ավարտել է Երևանի Պետ. Բժշկական համալսարանը, աշխատել որպես մանկաբույժ Ստեփանավանի կենտրոնական հիվանդանոցում:

1991 թվականին ավարտել Լոմոնոսովի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրակտիկ հոգեբանության դասընթացները և 1992 թվականին ԵՊՀ –ի պրակտիկ հոգեբանների բաժինը, ստանալով պրակտիկ հոգեբանի որակավորում:

Պրակտիկ հոգեբանությամբ սկսել է զբաղվել 1992 թվականից: Ղեկավարել է Ստեփանավանի հոգեբանական ծառայության, իսկ 2000 - 2005 թթ., նաև Վանաձորի հոգեբանական ծառայության կենտրոնները: 2006 թվականից ,,Առողջության և կրթության հայկական կենտրոնի'' հոգեբանական ծառայության բաժնի ղեկավարն է:

1990 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում պրակտիկ հոգեբանության կայացման, զարգացման և հոգեբանական ծառայությունների ցանցի ստեղծման գործում:

1992-1997 թթ. այլ մասնագետների հետ միասին իրականացրել է հոգեվերականգնողական աշխատանքներ Հայաստանյան երկրաշարժից և Ղարաբաղյան պատեռազմից տուժած բնակչության շրջանում:

2006- ից ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի “բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի” կայացման գործում , ղեկավարելով երեխաների կրթական կարիքների և հոգեկան զարգացման գնահատման գործիքների մշակման. ստանդարտացման և վալիդացման գործընթացը:

Վերապատրաստվել է պրակտիկ հոգեբանության տարբեր ուղղություններով մի շարք երկրներում: Իրականացնում է տեղական և միջազգային ծրագրեր, որտեղ կենտրոնական դերը հատկացված է անհատի հոգեբանական դրսևորումներին և անձի զարգացմանը:

Գիտա-գործնական հետաքրքրություններից է անձի հոգեբանությունը, անհատական և խմբային հոգեբանական աշխատանքները, ընտանեկան հոգեթերապևտիկ աշխատանքները, բախումնաբանությունը:

Իրականացնում է սեմինարներ և թրեյնինգներ հետրյալ թեմաներով` ,,անհատական հոգեբանակ խորհրդատվության տեխնիկաներ’’, ,,թրեյնինգ թրեյներների համար” , ,,կոնֆլիկտները մեր կյանքում, և դրանց լուծման ուղիները’’, ,,բանակցություններ առանց պարտության’’, ,,արդյունավետ հաղորդակցում’’, ,,բիզնես թրեյնինգ’’, ,,անձի զարգացում’’ , ,,օգնություն և փոխօգնություն սթրեսային իրավիճակներում’’, ,,երեխայի հոգեկան զարգացման գնահատման գործիքների կրառում”:

Հեղինակ և համահեղինակ է 15-ից ավելի տպագրված հոդվածների, մանկավարժական և ուսուցողական ձեռնարկների:

Վարդուհի Պապոյան

Հոգեբանական գիտությունների թեկանծու, դոցենտ

1986 թվականին ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, 1989 թ ԵՊՀ-ի հոգեբանության ամբիոնում. ասպիրանտուրան: 1989-1991թ.թ. ԵՊՀ-ի հոգեբանության ամբիոնում աշխատել է որպես ավագ լաբարանտ, 1991-2002թ.թ. ԵՊՀ-ի հոգեբանության ամբիոնի ասիստենտ և 2004թվականից մինչ այժմ ամբիոնի դոցենտ: 2006 թվականից ,,Առողջության և կրթության հայկական կենտրոնի’’ խորհրդատու:

Հոգեբանական պրակտիկ գործունեությունը սկսել է 1991 թվականից, ակտիվ մասնակցություն ունենալով հոգեբանական ծառայությունների կենտրոնների ստեղծման գործում: 1992-1997 թթ. այլ մասնագետների հետ մասնակցել է Հայաստանյան երկրաշարժից և Ղարաբաղյան պատերազմից տուժած անձանց հոգեվերականգնողական աշխատանքներին:

2006- ից ակտիվ մասնակցություն է ունեցել երեխաների կրթական կարիքների և հոգեկան զարգացման գնահատման գործիքների մշակման. ստանդարտացման և վալիդացման գործում:

Մասնակից է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրերի:

Գիտագործնական հետաքրքրություններից է կիրառական հոգեբանությունը, կլինիկական հոգեբանություն և հոգեգենետիկան:

Իրականացնում է սեմինար - թրեյնինգներ հետևյալ թեմաներով` մարդաբանություն և համեմատական հոգեբանություն, հոգեգենետիկա, տոլերանտ գիտակցության ձևավորում, հոգեբանության բնագիտական հիմունքներ, օգնություն երեխաներին սթրեսային իրավիճակներում:

Ունի 33-ից ավելի տպագրված նյութեր, աշխատանքային և ուսուցողական ձեռնարկներ:

     Ալինա Գալստյան

      1986-ին ավարտել է ԵրՊԻ Կիբեռնետիկայի ֆակուլտետը

      1993-1995 մասնակցել է ԵՊՀ-ին կից Գործնական հոգեբանների Կենտրոնի դասընթացներին, որպես ազատ ունկնդիր: 1993-1996թթ. Աշխատել է ԵՊՀ, ինժեներական հոգեբանության լաբորատորիայում որպես ինժեներ-ծրագրավորող:

      1996-ից մինչ այսօր Անձի և մասնագիական գործունեության հոգեբանության գ/հ լաբորատորիայում` որպես գիտաշխատող:

      1998 –ից աշխատում է Երևանի պետական համալսարանի գործնական հոգեբանների պատրաստման կենտրոնում (ներկայում` հետբուհական լրացուցիչ կրթության վարչության հոեբանության դասընթացներ), որպես մեթոդիստ:

      2004 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի, հետբուհական լրացուցիչ կրթության վարչության հոեբանության դասընթացներում:

      Գիտա- գործնական հետաքրքրություններն են գործնական հոգեբանությունը (“մանկան զարգացում”, “հոգեբանական խորհրդատվություն”, “անձնային աճ”, “հոգեդիագնոստիկ մեթոդիկաներ”):

      2006- ից ակտիվ մասնակցություն է ունեցել երեխաների կրթական կարիքների և հոգեկան զարգացման գնահատման գործքիների մշակուման. ստանդարտացման և վալիդացման գործում:

      Մասնակից է բազմաթիվ գիտաժողովների, տեղական և միջազգային ծրագրերի:

      Իրականացնում է սեմինար - թրեյնինգներ հետևյալ թեմաներով` “հոգեախտորոշման կիրառական մեթոդներ” “մանկան զարգացում”, “հեքիաթաթերապիա”, “օգնություն երեխաներին սթրեսային իրավիճակներում”:

      Հեղինակ և համահեղինակ է 17-ից ավելի տպագրված հոդվածների, մանկավարժական և ուսուցողական ձեռնարկների:

Լիլիթ Հայկի Խաչատրյան

2000 – 2005 թվականին ավարտել է Երևանի "Խաչատուր Աբովյանի" անվան պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը: 2004 թ – ից ակտիվորեն մասնակցել է տեղական և արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպած թրեյնինգ սեմինարներին հետևյալ թեմաներով "հոգեվերլուծություն " , "նեյրո լինգվիստիկ ծրագրավորում" , "անհատական խորհրդատվության հմտություններ", "կոնֆլիկտներ , ընտանեկան կոնֆլիկտներ , դրանց կանխարգելումն ու լուծումները", "Խմբային հոգեթերապիա", "Օգնություն երեխաներին սթրեսային իրավիճակներում" , "հեքիաթաթերապիա" , "Հաղորդակցման հմտություններ", "Երեխայի հոգեկանի զարգացման դիագնոստիկա", "Վարքայի խանգարումներ", "օրինազանց և օրինախախտ դեռահասների հետ հոգեբանական - վերականգնողական աշխատանքների կազմակերպում":

2005 թ – ից աշխատում է "Առողջության և կրթության հայկական կենտրոն" հոգեբանության բաժնում որպես հոգեբան: Մանկան գնահատման և զարգացման կենտրնի հիմնադիրներից է: Երեխայի հոգեկան զարգացման և կրթական կարիքների գնահատման գործիքների մշակման մասնակից:

2007 թ ից աշխատել է պալյատիվ աջակցության մեջ, որպես հոգեբան: Համահեղինակ է ուսումնական ձեռնարկի: Գիտագործնական հետաքրքրություններն են ` տարիքային հոգեբանությունը, խմբային հոգեթերապիան, անհատական խորհրդատվությունը:

Նարինե Համլետի Պողոսյան    

 1992 թվականին ավարտել է ԵՊԻ հաշվիչ մեէենաների ֆակուլտետը: 2004թվականին ԵՊՀ-ի պրակտիկ հոգեբանների դասընթացները ստանալով պրակտիկ հոգեբանի որակավորում: 2004-ից 2006 ակտիվորեն մասնակցել է տեղական և արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպված թրեյնինգ սեմինարներին հետևյալ թեմաներով` «օգնություն երեխաներին սթրեսային իրավիճակներում», «անհատական խորհրդատվության հմտություններ», «Խմբային հոգեթերապիա», «ընտանեկան կոնֆլիկտների կանխարգելում և լուծում», «օրինազանց և օրինախախտ դեռահասների հետ հոգեբանական - վերականգնողական աշխատանքների կազմակերպում», «երեխայի հոգեկան զարգացման գնահատում»:

      2006 թվականից աշխատում է «Առողջությոան և կրթության հայկական կենտրոնի» հոգեբանության բաժնում որպես հոգեբան` ակտիվ մասնակցություն ունենալով երեխաների կրթական կարիքների և հոգեկան զարգացման գնահատման գործիքների մշակման. ստանդարտացման և վալիդացման, գործում: Լուրջ մասնակցություն է ունեցել նաև «մանկան զարգացման կենտրոնի» կայացման գործում:

      Գիտա- գործունական հետաքրքրություններն են տարիքային հոգեբանությունը, անհատական և խմբային հոգեբանական աշխատանքները: Համահեղինակ է 2 այլընտրանքային մանկավարժական ձեռնարկների:

Ալլա Վաղինակի Կիրակոսյան

2004-2008 թվականին ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հոգեբանության և ն/դ մանկավարժության ֆակուլտետը: 2008-ից ակտիվորեն մասնակցել թրեյնինգ սեմինարներին հետևյալ թեմաներով` «անհատական խորհրդատվության հմտություններ», «օրինազանց և օրինախախտ դեռահասների հետ հոգեբանական - վերականգնողական աշխատանքների կազմակերպում», «երեխայի հոգեկան զարգացման դիագնոստիկա»:

2008 թվականի սեպտեմբեր ամսից աշխատում է «Առողջության և կրթության հայկական կենտրոնի» հոգեբանության բաժնում որպես հոգեբան:

Գիտա-գործնական հետաքրքրություններն են տարիքային հոգեբանությունը, անհատական հոգեբանական աշխատանքը:

Գայանե Ղազարյան

1991 թվականին ավարտել է ԵՊՀ-ի մեխանիկայի ֆակուլտետը, 1991-1994 թ ԵՊՀ-ի հոգեբանության ամբիոնում. հայցվոր-հետազոտող: 1994-1997 թ ԵՊՀ-ի հոգեբանության ամբիոնում. ասպիրանտուրան: 1997-2006թ.թ. ԵՊՀ-ի ՙԱնձի և մասնագիտական գործունեության՚ լաբորատորիայում աշխատել է որպես գիտ.աշխատող: 2001 թվականից ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի ասիստենտ: 2006 թվականից "Առողջության և կրթության հայկական կենտրոնի" խորհրդատու:

Հոգեբանական պրակտիկ գործունեությունը սկսել է 1995 թվականից, աշխատել է որպես հոգեբան "ՙՍՕՍ մանկական գյուղեր" Հայկական Բարեգործական Հիմնադրամում:

1998 –ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի գործնական հոգեբանների պատրաստման կենտրոնում (ներկայում` հետբուհական լրացուցիչ կրթության վարչության հոեբանության դասընթացներ):

Գիտագործնական հետաքրքրություններից է կիրառական հոգեբանությունը, կլինիկական հոգեբանություն, հոգեբանական խորհրդատվություն, անձնային աճ, հոգեդիագնոստիկ մեթոդիկաներ, մասնավորապես Լյուշերի գունային թեստը, ընտանեկան խորհրդատվություն:

Մասնակից է բազմաթիվ գիտաժողովների, տեղական և միջազգային ծրագրերի:

2002-2003 թթ.OSI դրամաշնորհի "Բարձրագույն կրթության աջակցության" ծրագրի շրջանակներում, ՙՀեքիաթաթերապիայի տեսություն և պրակտիկա՚ դասընթացի մշակման հեղինակ է:

Իրականացնում է սեմինար - թրեյնինգներ հետևյալ թեմաներով` "ունաընկալման հոգեբանություն և Լյուշերի գունային տեստի կիրառումը", "անձնային աճ", "արդյունավետ հաղորդակցման տեխնիկաները", "հեքիաթաթերապիա", "օգնություն երեխաներին սթրեսային իրավիճակներում", "ընտանեկան խորհրդատվություն":

Ոնի 25-ից ավելի տպագրված նյութեր, աշխատանքային և ուսուցողական ձեռնարկներ:

Էլոննա Յուրիի Ավետյան       

2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, շնորհվել է հոգեբանության  մագիստրոսի աստիճան: 2008 թվականին ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Բակալավրի աստիճան, մասնագիտությամբ տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա:  

 Միաժամանակ սովորել է հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել է հոգեբանի որակավորում: 2007 թվականից աշխատում է "Առողջության և կրթության հայկական կենտրոնում" որպես հոգեբան-մանկավարժ:Ակտիվ մասնկցություն է ունեցել "մանկական զարգացման կենտրոնի" կայացմանը: 2006-ից մինչև 2008 թվականներից ակտիվ մասնակցել է թրեյնինգների և սեմինարների հետևյալ թեմաներով` «օգնություն երեխաներին սթրեսային իրավիճակներում», «անհատական խորհրդատվության հմտություններ», «ընտանեկան կոնֆլիկտների կանխարգելում և լուծում», «երեխայի հոգեկան զարգացման գնահատում»: Գիտա-գործունական հետաքրքրություններն են տարիքային հոգեբանությունը և բախումնաբանությունը: 

Օրացույց

April 2019
M T W T F S S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

Նորություններ

No events

Facebook