Մեր նշանաբանը

      Մինչ 1991թ., նախկին ԽՍՀՄ –ի տարածքում, հոգեբանական գործունեությունը կրում էր տեսական բնույթ: Դրա ապացույցներից է այն, որ մինչ 2003 թվականը բժշկական համալսարաններում դասավանդվում էր հոգեբուժություն, անտեսելով անձի զարգացման, հոգեկան գործընթացների, հոգեմարմնային դրսևորումների, հոգեբանական խորհրդատվության և հոգեբանության այլ ոլորտների դերն ու նշանակությունը:

      1988 թվականի երկրաշարժը ստիպեց վերանայել մոտեցումները պրակտիկ հոգեբանության վերաբերյալ և 1991 թվականին ստեղծվեցին հոգեբանական ծառայության կենտրոններ հանրապետության Ստեփանավան, Վանաձոր (Կիրովական) և Գյումրի (Լենինական) քաղաքներում: Մեր ծառայությունը առաջիններից էր հանրապետությունում, որ սկսեց պրակտիկ հոգեբանության գործունեությունը: Դեռ Ստեփանավանում մենք կրթության և գիտության նախարարության աջակցությամբ ստեղծեինք հոգեբանական ծառայության հանրապետական ցանց, որտեղ ներգրավված էին Պետ. համալսարանի հոգեբաության ամբիոնը, Վանաձորի, Գյումրիի և Ստեփանավանի հոգեբանական ծառայության կենտրոնները:

      Գործունեության հիմնական նպատակն էր աղետի գոտու բնակիչների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքների կազմակերպումը: Վերականգնողական աշխատանքնների կազմակերպման ընթացքում ի հայտ եկան այնպիսի մարտահրավերներ, որոնցից էին`

  • մասնագետների պակասը ;
  • մասնագիտական աշխատանքի փորձի պակասը;
  • գիտական գրականության և պրակտիկ նյութերի պակասը;
  • համապատասխան խորհրդատուների կարիքը;
  • հոգեբանական գիտելիքների և մշակույթի պակասը բնակչության շրջանում

      Նշված խնդիրները լուծելու համար, անհրաժեշտություն եղավ մասնագետներ գործուղել տարբեր երկրներ, սովորելու և փորձ ձեռք բերելու նպատակով: Հաճախակի կենտրոններ էին հրավիրվում տարբեր մասնագետներ տարբեր երկրներից, որոնք ուսուցողական դասընթացներ էին կազմակերպում տեղի մասնագետների համար:

      Առաջին 3-4 տարիների ընթացքում հոգեբանական վերականգնողական աշխատանքները կազմակերպվում էին երեխաների համար: Սակայն տարիների փորձը ցույց տվեց, որ հոգեբանական աջակցությունը արդյունավետ է այն դեպքում, երբ այդ գործընթացում ներգրավված են երեխաներին շրջապատող բոլոր անձինք: Մյուս կողմից ակնհայտ էր, որ հոգեբանական աջակցության կարիք ունեն նաև մեծահասակները: Այդ իսկ պատճառով հոգեբանական ծառայության կենտրոնների գործունեությունը ընդլայնվեց և սկսեց հգեբանական ծառայություն մատուցել բոլոր ուղություններով բոլոր տարիքային խմբերին:

      Հոգեբանական ծառայության մատուցման համար լուրջ խոչընդոտ էր հանդիսանում նաև այն, որ հանրապետությունում բացակայում էր հոգեբանին դիմելու մշակույթը: Այդ իսկ պատճառով մեր գործունեության առաջնային քայլերից էր, որը ի դեպ շարունակվում է մինչ այժմ, հոգեբանական գիտելիքների մասսայականացումն ու հոգեբանական մշակույթի ձևավորումը լայն մասսաների շրջանում:

      1995 թվականից սկսած հոգեբանական ծառայության աշխատակազմը արդեն համալրված էր հոգեբանի որակավորում ստացած մասնագետներով:, որոնք ի վիճակի եին իրականացնել անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն:

      1996 թվականին ԿԳՆ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մեր ծառայության մասնագետները սկսեցին իրականացնել ՙօգնություն սթրեսային իրավիճակներում հայտնված երեխաներին՚ ծրագիրը: Աշխատանքի նպատակն էր հայ- ադրբեջանական պատերազմից տուժած ընտանիքների սոցիալ-հոգեբանական վերականգնումը, նեղ մասնագիտական աջակցության ցուցաբերումը և մեծահասակներին` մասնավորապես մանկավարժների և ծնողների վերապատրաստման կազմակերպումը:

      1998 թվականին մեր հոգեբանների կողմից իրականացվեց սոցիալ- հոգեբանական թրեյնինգ շաքարախտով հիվանդ անձանց հետ:

      1999 թվականին մեր աշխատակիցների մասնակցությամբ Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում ներդրվեց ՙսոցիալական աշխատանքի կազմակերպումը դպրոցներում՚ ծրագիրը, որի շրջանակներում ծառայության մասնագետները վերապատրաստվեցին Ստոկհոլմի սոցաիալական աշխատանքի համալսարանում:

      2000 թվականից մինչ այժմ իրականացվեցին բավականին շատ տեղական, հանրապետական և միջազգային ծրագրեր` օրինակ, ՙ Լոռու մարզի կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերում և վերջիններիս կթության կազմակերպում՚, ՙԵրեխաների իրավունքների պաշտպանության կառույցների ներդրում Հայաստանում՚, ՙԶանգ՚, ՙՀամայնքային այլընտրանքային վերականգնողական աշխատանք օրինազանց երեխաների հետ՚, ՙ5-6 տարեկան երեխաների հոգեկան զարգացման չափորոշիների մշակում՚, ՙԿրթական կարիքների գնահատման գործքների մշակում, ստանդարտացում, վալիդացում և կիրառում՚, ՙՔրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքներին աջակցում՚, ՙՍոցիալ-հոգեբանական աշխատանք Իրաքի փախստականների հետ՚, և այլն:

      Անցած տարիների փորձն ու գիտելիքները հաջողությամբ փոխանցվում են ուսանողներին և երիտասարդ մասնագետներին սեմինարների, թրեյնինգների և պրակտիկ աշխատանքներում ներգրավելու միջոցով:

      Մեր հոգեբանական ծառայությունը իր աշխատած տարիների ընթացքում ստողծեց բավականին լայն համագործոկցության ցանց` հանրապետության շուրջ 700 դպրոցներ, մոտ 40 տեղական և միջազգային ՀԿ-ներ, որոնցից են` ՙՀուսի կամուրջ՚, ՙԿամք և կորով՚, ՙԳոյատևում՚, ՙԱռաքելություն Հայաստան՚ ՙMission East՚, UNCEF մանկական հիմնադրամ, UNHCR, ICRC, Պետական հիմնարկներ և կազմակերպություններ:

Օրացույց

December 2017
M T W T F S S
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Նորություններ

No events

Facebook