Մեր նշանաբանը

   Ագրեսիան, ընդհանրապես, վարքի բնազդային ձև է, որի հիմնական նպատակը ինքնապաշտպանությունն է: Ի տարբերություն կենդանիների, մարդը տարիքի հետ սովորում է փոխակերպել ագրեսիվ հակումները սոցիալականապես ընդունելի ձևերի, տեղի է ունենում ագրեսիայի սոցիալականացում: Ճիշտ չէ, երբ մեծահասակները ճնշում են երեխայի ագրեսիան: Արգելքը կամ ճնշումը երեխային հաճախ հանգեցնում են աուտոագրեսիայի (երբ երեխան վնասում է ինքն իրեն) կամ կարող է փոխակերպվել հոգեսոմատիկ հիվանդությունների:Ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին վերահսկել և ղեկավարել իրենց վարքը, պաշտպանել իրենց և իրենց իրավունքները, բայց սոցիալապես ընդունելի ձևերով:

     Առաջին հերթին ծնողները պետք է օգնեն երեխային` հաղթահարելու ագրեսիան: Ամենակարևորը` երեխային պետք է սիրել անվերապահորեն և գնահատել: Իրենց երեխայի ագրեսիվ վարքից դժգոհությունները ծնողները ոչ թե պետք է  արտահայտեն վիրավորելով կամ ծեծելով, նվաստացնելով, երեխային, այլ իրենց վարքով ու կեցվածքով:  Անկախ երեխայի տարիքից, պետք է հարգել, լուրջ ընդունել զգացմունքները և տալ որոշակի ազատություն և ինքնուրույնություն: Միևնույն ժամանակ պետք է այնպես անել, որ երեխան վստահ լինի, որ ծնողը ցանկացած պահի պատրաստ է իրեն աջակցել:Պետք է զրուցել երեխայի հետ իր վարքի մասին` առանց վկաների և կողմնակի անձանց, առանձին սենյակում:

Հոգեբանական ծառայություն «ԱՊԱԳԱ»

Հասցե` Նոր Նորքի 1-ին զ. Նանսենի 3

Հեռ.` (+374) 77 083 084, (+374) 91 201 601

Վեբ կայք.` http://ache.am

https://www.facebook.com/Apaga.ache/