Մեր նշանաբանը

Պսիխոպաթիաների մասին տեսության առաջացման հետ մեկտեղ առաջացավ նաև շատ կարևոր խնդիր՝ ինչպես տարբերակել  պսիխոպաթիան՝ որպես բնավորության պաթոլոգիա նորմայի ծայրահեղ դրսևորումներից: Հոգեբաններից շատերի կողմից է հետազոտվել այս խնդիրը և շատերն են տարատեսակ կերպով անվանել բնավորության գծերի ծայրահեղ դրսևորումները, սակայն ամենահաջողվածը Կ. Լեոնհարդի առաջարկած <<ընդգծված բնավորություն>> տերմինն էր: Այս անվանումից երևում է, որ խոսքը գնում է  հենց նորմայի ծայրահեղ դրսևորումների մասին և ոչ թե պաթոլոգիաների, և որ այդ ծայրահեղ դրսևորումները վերաբերվում են առանձին գծերի շեշտվածությանը:

            Ի տարբերություն պսիխոպաթիաների՝ շեշտված բնավորության դեպքում վերջինիս առանձնահատկությունները դրսևորվում են միայն որոշակի իրադրություններում և ոչ թե միշտ: ԵՎ որ ամենակարևորն է նրանք չեն խանգարում սոցիալական ադապտացիային կամ էլ անցողիկ ազդեցություն են ունենում: Այդ խանգարումները կարող են դրսևորվել պուբերտատային փուլում կամ էլ որոշակի հոգեբանակնա տրավմաների կամ կենսական դժվար իրադրություններում՝ մասնավորապես այն դեպքերում, որոնք ուղղակիորոն ազդում են բնավորության locus resistentiae minoris-ի կամ թույլ դիմադրողականություն ունեցող կետի վրա:

            Շեշտված բնավորության յուրաքանչյուր տեսակին բնորոշ է իր յուրօրինակ թույլ կետը, այսպես կոչված աքիլլեսյան գարշապարը: Ինչպես օրինակ, հիպերտիմ տիպի համար թույլ կետ կարող է համարվել իզոլյացիան իր տարեկիցներից, իսկ շիզոիդի համար՝ շրջապատի հետ արագ ոչ-ֆորմալ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և այլն: Իսկ եթե տրավման ուղղված չէ թոույլ կետին, ապա այն սոցիալական դեզադապտացիա առաջ չի բերում, նույնիսկ եթե տրավման շատ ուժեղ է լինում:

            Հարկ է նշել նաև, որ շեշտված բնավորության դեպքում նկատվում է հաստատունություն, երբեմն նաև չափիզ առավել հաստատունություն կյանքի որոշ անբարենպաստ պայմանների հանդեպ, ինչպես օրինակ, շիզոիդ դեռահասը հեշտ է տանում մենակությունը, հիպերտիմը՝ մեծ ակտիվություն, ճկունություն պահանջող իրավիճակները և այլն:

            Ամփոփելով այս ամենը՝ կարելի է հանգել այն կարծիքին, որ բնավորության շեշտվածությունները բնավորության նորմայի ծայրահեղ դրսևորումներն են, որոնց ժամանակ ծայրահեղ կերպով դրսևորվում են բնավորության որոշակի գծեր, որի հետևանքով առաջ է գալիս ընտրողական կախվածություն որոշ հոգեբանական ազդեցություններից, մինչդեռ բավականին հաստատուն են մնում այլ ազդեցությունների նկատմամբ:

            Հարկ է մեկ անգամ ևս նշել, որ ընդգծված բնավորության տիպերը ոչ այլ ինչ են, քան նորմայի ծայրահեղ դրսևորումներ, այդ իսկ պատճառով չեն կարող հանդիսանալ հոգեբուժական հիվանդությունների ախտորոշումներ: Շեշտված բնավորության տեսակի հաստատումը հանդես է որպես գալիս պրեմորբիդ ֆոն, որի վրա կարող են զարգանալ տարատեսակ խանգարումներ՝ սուր աֆֆեկտիվ ռեակցիաներ, նևրոզներ, նույնիսկ ռեակտիվ պսիխոզներ և այլն: Սակայն շեշտված բնավորության դեպքում հիմանականում  գործն այդպիսի խանգարումների չի հասնում:

            Տարբերակում ենք շեշտված բնավորության 2 աստիճան՝ ակնհայտ, որը պատկանում է ծայրահեղ դրսևորումների տեսակին, և թաքնված, նորմայի սովորական տեսակին:

  Հունիսի 13-ին և 14-ին Ապագա հոգեբանական կենտրոնում տեղի կունենա <<Բնավորություն ,բնավորության շեշտվածություն , սահմանային վիճակներ>> թեմայով սեմինար, որը  կվարի հ.գ.թ դոցենատ Արմեն Բեջանյանը 

13.06.2017,  14.06.2017   18:00 ին

2 հանդիպումը 7000 ՀՀ դրամ