Մեր նշանաբանը

Իմանալ նորմալ և ախտահարված /պաթոլոգիկ/ բնավորությունների տարբերության մասին և չանաչել դրանք, ներառելով հոգեախտահարումները /պսիխոպաթիաները/, չափազանց կարևոր է: 2-րդ և 3-րդ գոտիների սահմանագիծը ըստ էության սահմանն է հոգեթերապևտիկ և հոգեբուժական աջակցությոն: Իհարկե, այդ սահմանը խիստհեղեղուկ է: Սակայն առկա են չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս  հնարավորինս տարանջատել դրանց: Այդպիսի չաթփորոշիչները երեքն են, և ստացել են Գաննուշկին- Կերբիկովի փսիխոպաթիաների չափորոշիչներ անվանումը:

Բնավորությունը կարելի համարել ախտահարված /պաթոլոգիկ/, այն է գնահատել որպես պսիհոպաթիա, եթե այն կայուն է ժամանակի ընթացքում, այն է քիչ է փոխվում կյանքի ընթացքում: Սա ըստ Ա.Ե.Լիչկոյի հոգեախտահարման առաջին նշանն է:

Երկրորդ նշանը՝ բնավորության տոտալ  /ամբողջական/ դրսևորումը. հոգեախտահարումների ժամանակ բնավորության  միևնույն  գծերը տեսանելի են ամենուր՝ տանը, աշխատավայրում, հանգստավայրում, ծանոթների և անծանոթների մոտ, կարճ ասած ցանկացած իրաիճակներում: Եթե տվյալ անհատը մարդկաց միջավայրում չէ, ապա այդ գծերը չեն երեվում:

Եվ վերջապես երրորդ, պսիխոպաթիայի ամենակարևոր նշանը՝ դա սոցիալական դոզադախտացիան է: Այն է մարդու մոտ մշտապես ի հայտ են գալիս կյանքի դժվարությունները, ընդորում այդ բարդությունները ճաշակում է կամ ինքը, կամ իրեն շրջապատող անձինք, կամ և ինքը, և շրջապատողները:  

Ախտաբանական /պաթոլոգիկ/ բնավորությունների հետ ծանոթանալու համար շատ հետաքրքիր աշխատություն ունի Պ.Բ. Գաննուշկինը « պսիխոպաթիաների կլանիկան, դրանց վիճակագրությունը, դինամիկան և սիստեմավորվածությունը» (1933), որը իր երեսուն տարվա կլինիկական աշխատանքի ամփոփումն է:

Ադրադառնանք Գաննուշկինի կողմից նկարագրված պսիխոպաթիաների երկու օրինակներին:

Պսիխոօպաքթիաների առաջին խումբն են կազմում աստենիկները:  Այս խմբի ներկայացուցիչները բաժանվում են երկու ենթախմբերի՝ նևրաստենիկների և հոգեաստենիկների: Նրանց ընդհանուր բնորոշիչներն են բարձր զգայությունն ու արագ յուծումը: Նրանք դյուրագրգիռ են և նյարդահոգեբանական առումով արագ յուծվող:

Աստենիկների սոցիալական կյանքը բավականի բարդ է ընդանում: Աստենիկների յուծվածությունն ու թուլությունը բերում է նրան, որ իրենց գործունեությունը որպես կանոն լինում է քիչ արդյունավետ: Հաճախակի անհաջողությունները նրանց մոտ առաջացնում են ցածր ինքնագնահատական և հիվանդագին ինքնասիրություն: Սովորաբար նրանց հավակնությունների մակարդակը ավելի բարձր է քան հնարավորությունները: Նրանք փառասեր են, ինքնասեր և միևնույն ժամանակ չեն հասնում նպատակաին: Արդյունքում աստենիկների մոտ սկսում է զարգանալ երգչոտություն, անինքնավստահություն, կասկածամտություն:

Փսիխոաստենիկները դժվարությամբ են որոշում կայցնում գործ սկսում, սակայն եթե որևէ բան որոշեցին, ապա սկսում է անհապաղ, այլ կերպասած չափազանց անհամբեր են: Մշտական կասկածները, անվճռականությունն ու անհամբերությունը՝ աստենիկների պարադոկսալ որակների համադրությունն է:

Չնայած դա իր տրամաբանությունն ունի: Հոգեաստենիկը շտապեցնում է զարգացումները, քանի որ մտավախություն ունի, որ ինչ որ բան կարող է խանգարել իր մտադրություններին: Այլ կերպ իր անհամբերությունը անվստահության արդյունք է:

Այսպիսով՝ աստթենիկները հիմնականու տուժում են իրենց իսկ բնավորությունից: Բայց նրանց մոտ առկա են որոծակի յուրահատկություններ, որոնք ստիպում են  տառապել հարազատներին: Բանն այն է, որ վիրավորվածությունը, դառնության զգացումը խիստ խոցելի են նրանց  ինքնասիրության համար, որոնք բավականին շատ են նրանց կյանքում, կուտակվում և ելքի անհրաժեշտություն է առաջացնում: Եվ այս դեպքում  տեղի է ունենում զայրույթի պորտքումներ, գրգռվածության նոպաներ: Սակայն դրանք տեղի են ունենում որպես կանոն ոչ թե անծանոթների մոտ՝ այնտեղ աստթենիկը փորձում է տիրապետել իրեն, այլ տանը, հարազատների շրջանում: Արդյունքում երգչոտ, ամաչկոտ ասթենիկը կարող է դառնալ ընտանիքի իսկական բռնակալ: Այնուամենայնիվ հուզական պորտքումները շատ արագ փոխարինվում են արցունքներով ու զղչումներով:

Հունիսի 13-ին և 14-ին Ապագա հոգեբանական կենտրոնում տեղի կունենա <<Բնավորություն ,բնավորության շեշտվածություն , սահմանային վիճակներ>> թեմայով սեմինար, որը  կվարի հ.գ.թ դոցենատ Արմեն Բեջանյանը 

13.06.2017,  14.06.2017   18:00 ին

2 հանդիպումը 7000 ՀՀ դրամ