Մեր նշանաբանը

Մինչ բնավորության բնորոշմանը անդրադառնալը,  կատարենք մի քանի դիտարկումներ: «բնավորություն» բառը հաճախ միանշանակ չէ ընկալվում և մեկնաբանվում: Դեռ խառնվածքի մասին խոսելիս նկատելի էր խառնվածքի և բնավորության նմանությունն ու հեղեղուկ սահմանը: Ավելի շատ հարցեր են առաջանում եևրբ փորձում ենք տարանջատել անձնավորություն և բնավորություն հասկացությունները: Հոգեբանական գրականության մեջ կարելի է գտնել այս երկու հասկացությունների համդրության տարաբնույթ տարբերակներ: Գործնականում «բնավորություն» ու «անձնավորություն» հասկացությունները հաճախ նույնացվում են, օգտագործվում որպես հոմանիեր՝ բնավորությունը ներառվում է անձ հասկացության մեջ և դիտարկվում որպես նրա ենթակառուցվածք, և հակառակը՝ «անձ» հսկացությունը ընկալվում է որպես բնավորության յուրահատուկ մաս: Անձնավորությունն ու բնավորությունը  «խաչվող» գոյացություններ են:

Անձնավորություն և բնավորություն հասկացությունների խռնաշբոթից կարելի է խուսափել եթե տրվի դրանց ավելի նեղ բացատրությունը:

«Բնավորությունը» բառի նեղ իմաստով բնորոշվում է որպես անհատի կայուն հատկություններ, որտեղ արտահայտվում են նրա վարքի դրսևորումներն ու հուզական հակազդման ձևերը:

Բնավորության և նրա որակների այսպիսի բնորոշման դեպքում մենք կարող ենա նկատել վարքի ձևական դինամիկ յուրահատկությունները, որոնք բնորոշ են նաև խառնվածքին: Սակայն բնավորության դեպքում այս յուրահատկությունները խոսում են ձևի մասին, բնավորության դեպքում՝ իմաստի: Օրինակ՝ շարժողական ոլորտի վերաբերյալ խառնվածքի բնութագրիչ ածականներն են   «արագ», «շարժուն», «կտրուկ», «դանդազկոտ», Բնավորության բնորոշման դեպքում օգտագործում ենք «հավաքված», «կազմակերպված», «կոկիկ», «թափթփված» ածականները:

Հուզական ոլորտի բնութագրիչները խառնվածքի դեպքում օգտագործում ենք «կենսուրախ», «իմպուլսիվ», «բռնկուն», «զգայուն» բառերը, իսկ բնավորությունը բնութագրելիս՝ «բարի», «ինքնամփոփ», «անվստահ» բառերը:

Այնուամենայնիվ, ինչպես ասվել է սահմանը խառնվածքի և բնավորության միջև բավականին պայմանական է:

Ավելի կարևոր է խորապես  հասկանալ տարբերությունը բնավորության և անձնավորության հասկացությունների միջև /նեղ իմաստով/:

Դիտարկենք, թե ինչպես են օգտագործվում այս հասկացությունները կենցաղային խոսքի մեջ: Նախ և առաջ . Առաջին հերթին ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ խիստ տարբերվում են այն ածականները, որոնք օգտագործվում են անձնավորության և բնավորության նկարագրելուն:  Խոսելով անձի մասին որպես օգտագործվում են  մոտավորապես հետևյալ բառերը՝ «վեհ», «ճանաչված», «ստեղծարար», «հանցագործ»,«գորշ»: Բնավորության մասին խոսելիս՝ «ծանր», «կարծր», «երկաթյա», «փափուկ», «ոսկյա», և այլն: Չէ որ խոսելիս մենք չենք ասում «վեհ բնավորություն», «փափուկ անձնավորություն»:

  Հունիսի 13-ին և 14-ին Ապագա հոգեբանական կենտրոնում տեղի կունենա <<Բնավորություն ,բնավորության շեշտվածություն , սահմանային վիճակներ>> թեմայով սեմինար, որը  կվարի հ.գ.թ դոցենատ Արմեն Բեջանյանը 

13.06.2017,  14.06.2017   18:00 ին

2 հանդիպումը 7000 ՀՀ դրամ