Ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիայի առողջարարական պրակտիկան հիմնվում  է այն պատկերացման վրա, որ  ոտնաթաթերի վրա գտնվում է կետերի և գոտիների մի համակարգ, որն արտացոլում է օրգանիզմն ամբողջությամբ: Ըստ էության, ոտնաթաթը մարդու օրգանիզմի փոքրացված պատճեն է: Ոտնաթաթերի վրա ռեֆլեքսոթերապիան, խթանելով ակտիվ գոտիները, նպաստում է ավշի և արյան հոսքի վերականգնմանը և կարգավորում է տարբեր օրգանների աշխատանքը: Ինչպես և այլ նմանատիպ մեթոդների կիրառման դեպքում /ակուպունկտուրա, ակուպրեսուրա, մանուալ թերապիա, օրտոբիոնոմիա/, ոտնաթաթերի վրա ռեֆլեկսոթերապիան գործում է մարդու բոլոր ներքին պահեստային ուժերի հետ և դրա ներազդեցությունը տարածվում է ոչ միայն մարմնական, այլև հուզական և մտավոր մակարդակների վրա:

Ռեֆլեկսոթերապիայի բուժական արվեստն ունի հազարամյակների պատմություն, այն կիրառվել է հին Հնդկաստանում, Տիբեթում, Չինաստանում, Եգիպտոսում և Ամերիկայում: Պատմական տրակտատներից մեկում ուղղակի հղումներ կան այն մասին, որ Կլեոպատրան ոտնաթաթերի ռեֆլեքսոթերապիա է կիրառել Մարկոս Անտանիոսի ոտքերը լվալիս / 60 մ.թ.ա./:

Ռեֆլեքսոթերապիայի զարգացմանն առավել դյուրին է հետևել նորագույն ժամանակում: 1917 թվականին ամերիկացի բժիշկ ՈՒիլյամ Ֆիցջերալդը դրեց այդ գիտության հիմքը, ներմուծելով «գոտիական /զոնալ/ թերապիայի» գաղափարը: Նա սահմանեց տասը էներգետիկ գոտիների առկայությունը:Դոկտոր Ֆիցջերալդը պարզեց, որ սեղմելով մատների որոշակի հատվածների վրա, նա կարող է մեղմել մարմնի այլ օրգաններում առկա ցավը:

Тело, в котором я живу. Рефлексотерапия на стопах.