Մեր նշանաբանը

Ինչո՞վ  է  տարբերվում  տղամարդու  և կնոջ  հոգեբանությունը  միմյանցից: Ճիշտ  չէր  լինի  ասել,  թե  կինը  տղամարդուց  ավելի  լավն  է  կամ  էլ  հակառակը:Պարզապես նրանք  շատ  տարբեր  են,   որն էլ  ամերիկացի  հոգեբանները  բացատրում  են  նրանց  գլխուղեղի տարբեր  ֆիզիոլոգիական  առանձնահատկություններով: Հետևաբար միևնույն տրամաբանական  խնդիրները  լուծելիս   տղամարդկանց  և   կանանց  մոտ  ակտիվանում  են  գլխուղեղի  տարբեր  հատվածներ:Կանանց  մոտ  դրանք գտնվում  են  ճակատային  հատվածում,  որտեղ  գտնվում  են  խոսքի,  հույզերի  և շարժման  կենտրոնները:Դրանով  է պայմանավորված  կանանց  բարձր  հուզականությունը:Տղամարդկանց  մոտ  տրամաբանության  կենտրոնները  կապված  են  այն  գոտիների  հետ,  որոնք պատասխանատու   են  արտաքին  ազդակների  մշակման  հետ,  այդ պատճառով  էլ  նրանք  հակված  են  ավելի  մանրամասն վերլուծել  տեղեկատվությունն  ու կատարել  տրամաբանական  եզրահանգումներ:Տղամարդկանց  սեռական  կենտրոնը  կապված  է  տեսողական  նյարդերի  հետ,  իսկ  կանանց  սեռական կենտրոնը` լսողական  համակարգի  հետ:Այստեղից  էլ  այն  ճշմարտությունը.

<<Տղամարդիկ  սիրում  են  աչքերով,  իսկ  կանայք`  ականջներով>>: