Մեր նշանաբանը

       Ընտանիքը որպես մարդկանց կայուն սոցիալական հանրություն, ունի բազմաթիվ տարիների պատմություն: Այն հասարակության տարր է հանդիսանում և կատարում է շատ կարևորագույն խնդիր` բնակչության թվի աճ, բազմացում: Դրա յուրահատկությունը կայանում է նրանում , որ մի քանի մարդ (մարդկանցխումբ ), ամենասերտ փոխազդեցություն են ունենում երկարատեւ ժամանակահատվածում, մի քանի տասնյակ տարիների ընթացքում : Նմանատիպ ինտենսիվ փոխազդեցության համակարգում անհնար է գոյակցել առանց վեճերի, կոնֆլիկտների և ճգնաժամերի :

       Ընտանիքի ուսումնասիրությամբ մինչեւ վերջին ժամանակները զբաղվում էր բացառապես միայն սոցիոլոգիան, ստեղծվել էին ընտանիքի տեսական կոնցեպցիաներ`սոցիալական ֆունկցիաների, հասարակության այլ ինստիտուտների հետկապերի տեսանկյունից: Սակայն վերջին ժամանակներում մեծ հետաքրքրություն է նկատվում ընտանեկան գործառնության պրոբլեմների վերաբերյալ տարբեր գիտությունների կողմից`ազգագրության, մանկավարժության, հոգեբուժության, հոգեբանության և այլն: Այս երեւույթը բացատրվում է նրանով, որ ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հետազոտությունները, ընտանիքի դասական ինստիտուտը ճգնաժամ է ապրում համայն աշխարհում` կապված ամուսնական, ընտանեկան հարաբերությունների բովանդակության փոփոխման հետ , իսկ այն երկրներում,որտեղ սոցիալ- տնտեսական անկում է` ընտանիքի ճգնաժամը կրում է սպառնացող բնույթ: Ճգնաժամը արտահայտվում է նրանում, որ մի կողմից ընտանիքի նոր ձևեր գտնելու ուղիներ են որոնվում, որոնք ավելի լավ կհամապատասխանեն հարաբերությունների ժամանակակից բովանդակությանը, օրինակ` հայտնի ամերիկացի հետազոտող Բերրը թվարկում եւ նկարագրում է ընտանեկան փոխազդեցությունների մոտ 10 ձեւեր: Մյուս կողմից, անընդհատ աճում է ամուսնալուծությունների թիվն ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում:

       Ելակետային դերն ամուսնական հարաբերություններում խաղում են ամուսնական կոնֆլիկտները:Դրանք հաճախ առաջանում են ամուսինների պահանջմունքների անբավարարումից: Ելնելով վերը նշվածից, առանձնացնենք ամուսնականկոնֆլիկտների հիմնական պատճառները`

  • ամուսինների հոգեսեքսուալ անհամատեղելիություն
  • սեփական <<ԵՍ-ի>> նշանակալիության, կարեւորության պահանջմունքի անբավարարվածություն,
  • ամուսիններից մեկի սոցիալական դիրքի ցածրացում
  • դրական հույզերի պահանջմունքների անբավարարվածություն, նրբանկատության,
  • քնքշանքի, հասկանալու եւ փոխըմբռնման բացակայություն, հոգսեր եւ այլն
  • ամուսիններից մեկի հակվածությունը սեփական պահանջմունքների չափազանց բավարարմանը (ալկոհոլիզմ,թմրամոլություն, խաղամոլություն, ֆինանսական ծախսեր միայն իր համար)
  • տնային տնտեսության վարման,երեխաների դաստիրակության, ծնող-երեխա հարաբերությունների հարցում փոխօգնության,փոխհակադրման պահանջմունքի անբավարարվածություն
  • հանգստի, ժամանցի, զվարճանքի անցկացման (կազմակերպման) պահանջմունքի անբավարարվածություն

(Ա.Անցուպով, Ա.Շիպիլով)

       Առանձնացնում են նաեւ ժամանակաշրջաններ եւ գործոններ,որոնք ազդում են ամուսնական հարաբերությունների կոնֆլիկտայնության վրա: Անվանենք դրանք ընտանիքի զարգացման ճգնաժամային շրջաններ, կամ փուլեր (Ս.Կրատոխվիլ):

       Ընտանիքի համար ճգնաժամային շրջաններն են`

  1. Միմյանց հարմարվելու փուլ`ամուսնական կյանքի առաջի տարին է, երբ ձե վավորվում է նոր որակի հարաբերություններ, նոր հոգեւոր արժեքներ
  2. Երեխա ունենալու փուլ` երեխաների ծնունդը բարդեցնում է ամուսինների մասնագիտական աճի հնարավորությունները, քիչ ժամանակ է տրամադրվում անձնական գրավիչ գործունեությանը (հոբբի); կնոջ հոգնածության պատճառով, կապված երեխայի խնամքի հետ, ժամանակավոր սեռական ակտիվության նվազումը;
  3. երեխաների դաստիրակության վերաբերյալ ամուսինների եւ նրանց ծնողների հայացքների, տեսակետների բախումը
  4. Միապաղաղության, կամ միջին ամուսնական տարիքի փուլ` այս շրջանը երբեմն անվանում են նաև զգացմունքների հագեցվածության փուլ, կամ քաղցի շրջան£
  5. Իվոլուցիոն, կամ միայնակության զգացման փուլ: Այս շրջանը համարվում է18-ից 24տարի համատեղ կյանքից հետո,որը հաճախ համընկնում է ինվոլուցիոն շրջանի հետ: Կարող է ձեւավորվել միայնակության զգացում` կապված երեխաների հեռանալու հետ: Այս փուլում հսկայական նշանակություն ունեն արտաքին գործոնները` նյութական վիճակի վատթարացումը, աշխատանքի անցնելու անհնարինությունը, սեփական բնակարանի բացակայությունը եւ այլն:

       Գործոնները, որոնք ընտանիքում հանգեցնում են կոնֆլիկտի, թերի կլինեին, եթե հաշվի չառնվեր մակրոգործոնները, այսինքն`ժամանակակից հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, հատկապես` սոցիալական օտարման աճ; սպառողական պաշտանմունքի կողմնորոշում; բարոյական արժեքների արժեզրկում, այդ թվում նաեւ սեռական վարքի դասական ձեւերի; ընտանիքի, կնոջ ավանդական դիրքի փոփոխություն հակադիր խնդիրների; կնոջ լիիրավ տնտեսական ինքնուրույնություն եւ տան տնտեսուհու համախտանիշը; տնտեսության, ֆինանսների, պետության սոցիալական ոլորտի ճգնաժամային վիճակը:

       Հոգեբանների ուսումնասիրություննեը ցույց են տալիս,որ 80-85% ընտանիքներում առկա են կոնֆլիկտներ` մնացած 15-20% -ի մոտ նկատվում են տարբեր պատճառներով վեճերի առկայություն: Ընտանիքը հիմնական դաստիարակչական ինստիտուտներից մեկն է: Այն ապահովում է երկու անհրաժեշտ պայման`ա) մեծահասակի եւ երեխայի, երեխայի եւ հասակակցի շփում, բ) այդ շփման տեւողությունը:

       Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մանկական նեւրոզների հիմնական աղբյուրը հանդիսանում է ընտանիքում միջանձնային հարաբերությունների խաթարումը, ընտանեկան հարաբերությունների աններդաշնակությունը£ Սանկտ - Պետերբուրգյան հետազոտողների տվյալներով նեւրոզներով տառապող 1000 երեխաներից, 561-ի մոտ նկատվում է ընտանիքում անբարենպաստ վիճակ, որոնցից 148-ը ունեին խանդի զգացում քրոջ կամ եղբոր հանդեպ: Կարգազանց վարքի հետազոտությունները նույնպես մատնանշում են անբարենպաստ ընտանեկան պայմանները, այն համարելով նմանատիպ վարքի հիմնական պատճառ: Օրինակ` դժվար դաստիարակվող երեխաների հատուկ դպրոցի 432 տղաներից 78,2%-ը դաստիարակվել էին (ապրել, մեծացել) ոչ լրիվ ընտանիքներում, կամ չեն ունեցել ծնողներ: Երեխաներից յուրաքանչյուր 3-րդի մոտ մայրը տառապել է ալկոհոլիզմով, յուրաքանչյուր 4-րդի մոտ` և հայրը, և մայրը: Ավելի քան 10%-ի մայրերը անց են կացնում անբարոյական կենսակերպ (Վ.Ստոլին, Ա.Օբոզով, Ա.Բոդալեւ):

       Այն հետազոտությունների արդյունքները, որոնք մենք ստացել ենք Ստեփանավան քաղաքում (Լոռու հոգեբանական ծառայության կենտրոն), համանման են` հետազոտված 6-13 տարեկան հոգեկան զարգացման հապաղումով 15 երեխաներից բացահայտվեց, որ վերոհիշյալ պաթոլոգիայով տառապում են միայն երեքը, իսկ մնացած 12-ի մոտ նկատվում էր միայն մանկավարժական բացթողում, եւ նրանք բոլորը ռիսկի խմբից էին, այսինքն անբարենպաստ ընտանիքներից: Տարբեր տիպի ֆոբիաներով տառապող երեխաներից (հետազոտվել է 34 երեխա) 14-ի մոտ ծնողներն ապրում են առանձին, 10 -ի հայրերը գտնվում են հանրապետությունից դուրս, 3 երեխայի մայր զբաղվում է մանր բիզնեսով և երեխայի դաստիարակությամբ զբաղվում են հիմնականում տատիկները: 10 երեխաների ընտանիքներում երկու ծնողն էլ գործազուրկ են, 7-ի հայրերն են գործազուրկ: Բոլոր ընտանիքներում էլ նկատվում էին հաճախակի կոնֆլիկտներ: Համանման տխուր վիճակագրությունը կարելի է շարունակել անվերջ, եւ որեւէ մխիթարություն գտնելը շատ դժվար է:

       Կապված կոնֆլիկտների հաճախականությունից, խորությունից եւ սրությունից, առանձնացնում են`

  • ճգնաժամային,
  • կոնֆլիկտային,
  • պրոբլեմային,
  • նևրոտիկ ընտանիքներ (Վ.Տորոխտի):

       ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ընտանիք - հետաքրքրությունների եւ պահանջմունքների հակադրությունները կրում են սուր բնույթ եւ ներառում է ընտանիքի կենսագործունեության կարեւորագույն ոլորտը, այսինքն` կոնֆլիկտի համար ազդակ կարող են դառնալ բոլոր վերոհիշյալ պատճառները: Ամուսինները զբաղեցնում են անհանդուրժողական, աններողամիտ, եւ նոյնիսկ թշնամական դիրք մեկը մյուսի նկատմամբ, չհամաձայնվելով ոչ մի զիջման: Ճգնաժամային ամուսնական միությունների թվին կարելի է դասել նաեւ այն ընտանիքները, որոնք քայքայվում են, կամ գտնվում են փլուզման եզրին:

       ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ընտանիք - ամուսինների միջև առկա են մշտական ոլորտներ, որոնցում իրենց հետաքրքրությունները բախվում են, առաջ բերելով ուժեղ և շարունակական բացասական հուզական վիճակներ:Սակայն ամուսնությունը կարող է պահպանվել ուրիշ գործոնների շնորհիվ, ինչպես նաեւ զիջումների եւ կոն ֆլիկտների փոխզիջումային լուծումների միջոցով:

       ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ընտանիք - սրան բնորոշ են դժվարությունների տևական գոյությունը, որն ընդունակ է զգալի հարված հասցնել ամուսնության կայունությանը: Օրինակ, բնակարանի բացակայությունը, ամուսիններից մեկի երկարատեւ հվանդությունը, ընտանիքը պահելու միջոցների բացակայությունը, հանցագործության համար երկարատեւ ժամանակով դատապարտվելը եւ մի շարք այլ խնդիրներ: Այսպիսի ընտանիքներում հավանական է փոխհարաբերությունների սրացում, ամուսիններից մեկի, կամ երկուսի մոտ էլ հոգեկան խանգարումների դրսեւորում:

       ՆԵՎՐՈՏԻԿ ընտանիք - այստեղ հիմնական դերը խաղում են այն գործոնների կուտակումը, որոնք հանգեցնում են հոգեբանական դժվարությունների: Ամուսինների մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, քնի խանգարում, ցանկացած առիթով հուզական դրսեւորումներ, բարձր ագրեսիվություն եւ այլն: Ամուսինների կոնֆլիկտային վարքը կարող է դրսեւորվել գաղտնի, քողարկված և բաց ակնհայտ ձևերով. ցուցադրական - դեմոնստրատիվ լռելը, կտրուկ շարժումը (ժեստ), անհամաձայնություն նշանակող հայացքը, հարաբերություններում ընդգծված, շեշտված սառնությունը եւ բացահայտ խոսակցությունը տարբեր ձեւերով եւ դրսեւորումներով:

       Ընտանեկան անբավարարվածության վիճակն առաջանում է կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում, որոնցում դրսեւորվում է տարաձայնություն տվյալ անհատի վերաբերյալ, սպասումների եւ նրա իրական կյանքի միջեւ: Կոնֆլիկտից կոնֆլիկտ, կուտակվելով, այսպիսի անբավարարվածությունը արտահայտվում է հուզական պոռթկումներում եւ հիստերիկ դրսեւորումներում, որոնց հաճախականացումը կարող է լրջորեն խաթարել ընտանիքի ամրությունը:

       Ճնշող մեծամասնությամբ, պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակի, առաջ են բերվում սոցիալական գործոններով: Այսպիսով Լոռվա հոգեբանական ծառայության կենտրոնում հետազոտություն է անցկացվել ընտանիքում 2 տիպի կոնֆլիկտայնության թեմայովª 1-ը ամուսինների սոցիալական դիրքի եւ դերի փոփոխություն, 2-րդը գործազրկության դերը ընտանեկան կոնֆլիկտներում: 1-ի թեմայում ընտանիքի կազմակերպման բարդ և հակասական գործընթացների խորին հասկացման համար էական նշանակություն ունի ընտանիքում գերիշխանության ճանաչման դրդապատճառների վերլուծու թյունը: Ընտանեկան գերիշխանության հիմնական ցուցանիշներ են ծառայում ամուսինների կարծիքները: Պատասխանելով այն հարցին, թե ով է հանդիսանում իրենց ընտանիքում գլխավորը, ամուսիններից յուրաքանչյուրը կարող էր ընտրել 6 առջարկված տարբերակներից մեկը.ՙամուսինը (տղամարդը)՚,ՙկինը՚« ՙընտանիքի այլ անդամներից որեւէ մեկը՚, ՙտղամարդը գլխավոր է հանդիսանում մի հարցում, իսկ կինը` մյուս՚,ՙ բոլոր հարցերում գոյություն ունի իրավահավասարություն՚0,ՙդժվարանում եմ պատասխանել՚:

 

Շարունակությունը...

Օրացույց

September 2018
M T W T F S S
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Նորություններ

No events

Facebook