Մեր նշանաբանը

 

Ցանկացած կոլեկտիվ, աշխատակազմ, որևէ նպատակի իրականացման շուրջ հավաքված մարդկանց հանրություն համարվում է փոքր խումբ, որը գործում է իր ներքին օրենքներով: Բնական է, որ խմբի (կոլեկտիվի)  արդյունավետ գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ է, որ խմբավարը (ղեկավարը, մենեջերը) իմանա և ունենա խմբի կառավարման վերաբերյալ տեղեկատվություն, գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ: Օրինակ, անհրաժեշտ է, որ խմբավարը հստակ պատկերացնի ներխմբային գործընթացները, ներխմբային և միջանձնային հարաբերությունների օրինաչափությունները: Ներխմբային գործընթացներից է՝

1  խմբի կառավարումն ու առաջնորդությունը

2 խմբային որոշումների կայացումը

3  խմբային նորմերի, արժեքների և սովորույթների ձևավորումը

4 գործընթացադերային կառուցվածքը

5  համախմբվածությունը

6 խմբային ճնշումը

7 ներխմբային կոնֆլիկտները

այսինքն այն բոլոր գործընթացները, որոնք ամրագրում և ապահովում են խմբի ներսում հոգեբանական փոփոխություններն  ու կոլեկտիվի հոգեբանական մթնոլորտը:

Օրինակ՝ դեռ ոչ բոլոր խմբավարները գիտեն, որ օրինաչափ է խմբերում կոնֆլիկտների առաջացումն ու դրանց տարբեր դրսևորումները: Հաճախ փորձում են ներխմբային կոնֆլիկտները լուծել «քարոզչական» մոտեցումով՝  խնդրի լուծման հնարավորությունը տեսնել անձանց բարոյական,  հուզական, բանական դրսևորումների մեջ, փորձելով կոնֆլիկտի լուծման շեշտը դնել հանդուրժողականության վերաբերյալ բարոյախոսությունների վրա: Մինչ դեռ առկա են հստակ մասնագիտացված մոտեցումներ խումբ վարելու վերաբերյալ, ինչը վերապատրաստված խմբավարներին հնարավորություն կտա մասնագիտորեն ճիտ և արդյունավետ գործունեություն ապահովել ոչ միայն ներխմբային կոնֆլիկտները լուծելու առումով, այլ նաև ապահովել այնպիսի կառավարում, որը կապահովի վերը նշած խմբային բոլոր  գործընթացների արդյունավետ ընթացքը:

 


 

Նման և այլ թեմաներով ավելին իմանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ.` 

Նոր Նորքի 1-ին զանգված, Փ Նանսենի 3, Հեռ.` /091/ 201-601, /077/ 083-084 

https://www.facebook.com/Apaga.ache/