Մեր նշանաբանը

Անհատական հոգեբանական խորհրդատվությունը ,,,

հոգեբանական աջակցության ձևերից է, որի նպատակն է`

  • անձի ինքնազգացողության բարելավում
  • անհանգստացնող խնդիրների բացահայտում և լուծում
  • ներանձնային և միջանձնային խնդիրների, բարդույթների լուսաբանում և ուղղորդում
  • ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների կանխարգելում և արդյունավետ լուծում
  • դեպրեսիաների կանխարգելում, հաղթահարում
  • սթրեսային իրավիճակներում հոգեբանական ինքնօգնության և փոխօգնության կազմակերպում
  • արտակարգ իրավիճակներից հետո հոգեբանական վերականգնողական աշխատանքների իրականացում
  • անձի վարքային տեսականու ընդլայնում

խմբային հոգեբանական խորհրդատվությունը

խմբային հոգեբանական խորհրդատվությունը մասնագիտական գործունեություն է որի նպատակն է խմբի անդամների մասնակցությամբ, խմբային գործունեության մեթոդների (T-խմբեր, գեշտալտ խմբեր, հանդիպման խմբեր, հոգդրամա , հոգեմարմնային կողմնորոշում…) և օրինաչափությունների (խմբային դինամիկա) կիրառմամբ մասնակիցների մոտ ապահովել

  • խմբի մասնակիցների հոգեբանական խնդիրների կանխարգելումը, շտկումը, լարվածության լիցքաթափումը,
  • գործնական հարաբերություններին նպաստող հմտությունների ձևավորումը
  • խմբերի (կոլեկտիվների, կազմակերպությունների) ներուժի զարգացումը ներխմբային և միջխմբային խնդիրների բացահայտումն ու շտկումը

    հետևյալ հմտությունների զարգացման միջոցով`

  • որոշումներ կայացնելու
  • խնդիրներ լուծելու
  • վերլուծաբար մտածելու
  • ստեղծագործաբար մտածելու
  • արդյունավետ հաղորդակցվելու
  • ինքնաճանաչման, դրական ինքնագնահատականի և միջավայրի կարևորման
  • ապրումակցման
  • սթրեսներին դիմակայելու
  • զգացմունքներին տիրապետելու
  • կյանքի նկատմամբ դրական կողմնորոշման

ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն

ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունը…ապահովում է ընտանկան հարաբերությունների շտկում և ներդաշնակեցում…անհատական և խմբային խորհրդատվության միջոցով:

Ընտանեկան հոգեբանական աջակցությունը իրականացվում է հետևյալ գործառույթներով`

  • Ընտանեկան կոնֆլիկտների հաղթահարում և լուծում
  • Երիտասարդ ծնողների դպրոց
  • սեմինարների, թրեյնինգների, բանավեճերի և գիտահանրամատչելի զեկույցների կազմակերպում
  • On-line ռեժիմով խորհրդատվության կազմակերպում

վերադառնալ ծառայությունների ցանկին