Մեր նշանաբանը

Տարիքային հոգեբանական խորհրդատվություն

Տարիքային հոգեբանական խորհրդատվությունը ապահովում է տարիքին համապատասխան զարգացում, ճգնաժամային փուլերի հաղթահարում և սահուն անցում որակապես նոր զարգացման փուլ

3-6 տարեկան երեխաների...

  • անցումային տարիքին բնորոշ խնդիրների բացահայտում և շտկում
  • հմտությունների և ունակությունների ձևավորում
  • դպրոցի պատրաստվածության ապահովում

Կրտսեր դպրոցական տարիք

դպրոցի հարմարման դժվարությունների հաղթահարում հետևյալ գործընթացների զարգացման միջոցով

  • ուշադրության
  • հիշողության
  • երևակայության
  • խոսքի և տրամաբանական մտածողության
  • ինքնագիտակցման և ինքնաճանաչման զարգացում

Դեռահասության տարիք

անձի հոգեբանական հասունությանը նպաստող աշխատանքների կազմակերպման միջոցով ապահովել,

  • անցումային տարիքին բնորոշ խնդիրների բացահայտում և շտկում
  • կարգազանց վարքի կանխարգելում և շտկում
  • ինքնաճանաչում, ինքնագիտակցում և անձնային աճ
  • բարոյահոգեբանական արժեքային համակարգի ձևավորում

Պատանեկության տարիք

Մասնագիտական կանխարգելիչ, դիագնոստիկ և շտկողական գործունեության միջոցով ապահովել`

  • օրինախախտ և օրինազանց երեխաների հետ վերականգնողական աշխատանքների իրականացումը
  • անձնային առանձնահատկությունների գիտակցում
  • հետաքրքրությունների շրջանակի հստակեցում
  • մասնագիտական կողմնորոշում և կրթություն
  • անձի հասունության խթանում

Հատուկ կրթություն

Հատուկ կրթության ծառայության նպատակն է շտկողական և վերականգնողական հոգեբանամանկավարժական աշխատանքների միջոցով ապահովել

  • հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների ուսուցում
  • անձնային աճ
  • ինտեգրացում հասարակության մեջ

Ծառայությունն իրականացնում է`

  • Հոգեկան զարգացման չափորոշիչների, կրթական կարիքների գնահատման գործիքների մշակում, ստանդարտացում, վալիդացում և կիրառում
  • oժտված երեխաների հայտնաբերում և ուղղորդում
  • հոգեբանամանկավարժական աշխատանքներ ուսման մեջ դժվարություններ ունեցող երեխաների հետ,
  • կրթական ծրագրերի իրականացում
  • մտավոր հետընթացի կանխում, մտավոր ունակությունների վերականգնման և զարգացման աշխատանքների իրականացում
  • հոգեբանական գիտելիքների մասսայականացում (սեմինարներ, դասախոսություններ, զեկույցներ, թրեյնինգներ)
  • մանկավարժների և ուսուցիչների վերապատրաստում

վերադառնալ ծառայությունների ցանկին