Մեր նշանաբանը

Մանկան զարգացման կենտրոնի գործունեության նպատակն է`

նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծել ներդաշնակ զարգանալու անհրաժեշտ պայմաններ: Ձևավորել և զարգացնել տվյալ տարիքին բնորոշ հոգեկան գործընթացները, հմտություններն ու ունակություններ: Հաշվի առնելով երեխայի մոտալուտ զարգացման գոտին և առաջատար գործունեությունը ապահովել երեխայի ինտեգրումը /ներգրավումը/ հասարակություն և նախապատրաստումը դպրոցին:

Մանկան զարգացման կենտրոնի գործունեության ընթացքում կարևորվում է անձի զարգացումը լեզվամտածողության, տրամաբանության, ուշադրության, հիշողության, մոտորիկայի, հաղորդակցման հմտությունների ձևավորման միջոցով:

Կենտրոն ընդունվելու առաջին օրերին կատարվում է երեխայի հոգեկան զարգացման նախնական գնահատում, բացահայտվում են հոգեկան գործընթացների զարգացման ուժեղ և թույլ կողմերը, կազմվում է յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացման պլան: Աշխատանքների վերջում իրականացվում է կրկնակի գնահատում, որի արդյունքները ներկայացվում և քննարկվում են ծնողների մասնակցությամբ:

Ելնելով տվյալ տարիքին բնորոշ առաջատար գործունեության տեսակներից կիրառվում են համապատասխան սյուժետադերային ախտորոշող և զարգացնող խմբային խաղեր և վարժություններ, թեմատիկ հեքիաթներ և զրույցներ: Առանձին քննարկումներ են կազմակերպվում ծնողների հետ երեխայի ներդաշնակ զարգացումն ապահովող ծնողավարման և դաստիարակության խնդիրների շուրջ:

5-6 տարեկան երեխաների հետ տարվող աշխատանքներում գերակայող ուղղություններից է դպրոցին նախապատրաստելը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «մանկան զարգացման կենտրոն» հաճախող երեխաները նախապատրաստված են դպրոցին`բավականին լավ են դրսևորում իրենց նոր միջավայրում, ընկալունակ են, կարողանում են դրսևորել իրավիճակին համապատասխան վարք: Կենտրոնի շրջանավարտների հուզակամային և վարքային ունակությունները ապահովում են առկա խնդիրների ու դժվարությունների հաղթահարումը, որոնք բնականոն են հանրակրթության գործընթացներում:

Ընդունելություն «մանկան զարգացման կենտրոն» իրականացվում է ամեն ամիս 1-ից մինչև 5-ը:

Անհրաժեշտ է` դիում ծնողի կողմից, ծննդյան վկայականի պատճեն, բշժկական տեղեկանք շրջապատի մասին:

վերադառնալ ծառայությունների ցանկին