Մեր նշանաբանը

Թրեյնինգային խմբեր

Տ խումբ

    Այս խումբը համարվում է լաբորատոր խումբ` ի նկատի ունենալով վարքի փոփոխությունների փորձարկումը: Նման խմբերում հնարավորություն է տրվում փորձարկել իրական կյանքում առկա խնդիրները` նրանց տալով նոր լուծումներ: Տ խմբերում սովորում են սովորելով:
Այն  հնարավորություն է տալիս.
1. Հասկանալու ինչ է կատարվում մեզ հետ և ինչու:
2. Գիտակցել ելքի հնարավորությունը:
3. Այս խմբում գործում է այստեղ և հիմա մոդելը:


Հանդիպման խմբեր
 
    Ի տարբերություն Տ խմբերի, այս խմբերում մասնակիցների ուշադրությունը ‎ֆիքսվում է ոչ թե խմբի ներսում կատարվող երևույթների էության կամ միջանձնային հարաբերությունների հմտությունների ձևավորմանը, այլ որպեսզի մասնակիցները կարողանան արտահայտել իրենց թաքուն մտքերն ու զգացողությունները:
Այս խմբերի սկզբունքը հետևյալն է.
1. Լինել բաց  և անկեղծ
2. Գիտակցել ինքն իրեն, իր ‎ֆիզիկան եսը
3. Պատասխանատվություն` իր առաջ
4. ՈՒշադրություն` իր զգացողության վրա
5. Գործել այստեղ և հիմա:

Գեշտալտ խմբեր

Այս խմբի հիմքում ընկած է 5 հասկացություն.
 1‎.‎ Ֆոնի և ֆիգուրայի հասկացություն, վերաբերմունք
 2. Ներկայի վրա կենտրոնացում և գիտակցում
 3. Բևեռականություն
 4. Պաշտպանական‎ ֆ‎ունկցիա
 5. Հասունություն և պատասխանատվություն;

Պսիխոդրամա
 
    Պսիխոդրամային հատկանշական է սպոնտանությունը, կատարսիսը և ինսայթը: Գլխավոր դերում է դերային խաղը: Դերային խաղ նշանակում է` մասնակցել իմպրովիզացված ցուցադրության և կիրառել պսիխոդրամա ու այլ հոգեբանական մոտեցումներ: Այստեղ դերային խաղը օգտագործվում է վարքի ցանկալի արդյունք ստանալու համար և նման է գեշտալտ հոգեբանական մեթոդներին: Դերային խաղի միջոցով մարդը ստեղծագործաբար կարողանում է լուծել իր անձնային խնդիրները և ներքին կոն‎ֆլիկտները:
    Պսիխոդրամայում սցենարիստը կամ պռոգոնիստը նա է, ով ներկայացնում է խնդիրը.
 1-ին փուլ ռազագրև - ռապորտի կամ ջերմացման փուլ:
 2-րդ փուլ դրամատիկական վիճակ – խնդրի բացահայտման փուլ:
 3-րդ փուլ շերինգ - այլընտրանքների մշակում կամ աշխատանքային փուլ:


Մարմնային պսիխոթերապիա

    Փսիխոկորեկցիոն խմբերում հասնում են օպտիմալ հարաբերության սեփական մարմնի նկատմամբ, որտեղ էական դեր ունի էներգիան. սա նշանակում է` ակտիվացնել ինքնաբեր էներգիայի հոսքը, այն տրածել ամբողջ մարմնով:

Պարային թերապիա
    Պարային թերապիան շարժումների միջոցով օգնում է գիտակցել սեփական մարմինը, մարմնի հետաքրքիր ձևը և նրա օգտագործման հնարավորությունը, ուժեղացնում է արժանիքները զգալու կարողությունը` ձևավորվում է դրական Ես-ի կերպար:

Արտ թերապիա
    Արտ թերապիայի միջոցով թուլանում է լարվածությունը` հասնելով ագրեսիայի և այլ նեգատիվ զգացողության դուրս հանմանը,:


Տրանզակտ անալիզ
    Ըստ Բերնի վարքի ձևերը անվանվեց խաղ, և նա զբաղվեց խաղի վերլուծությամբ: Համձայն Բերնի էգոն կազմված է երեք մասից, որտեղ անձը երեխա է, մեծահասակ և ծնող:

 

Հմտությունների թրեյնինգային խմբեր

    Վարքային թերապիան սովորաբար աշխատում է վարքի հետ և չի խորանում պատճառների մեջ. թեև գտնում են, որ պատճառները անցյալից են գալիս, բայց գերադասում են ազդել ներկա վարքի և վարքը պայմանավորող այն փաստերի վրա, որոնք գոյություն ունեն առկա պահին:

Խմբային դինամիկա

    Խմբային դինամիկան ներխմբային սոցիալ - հոգեբանական պրոցեսների ամբողջություն է, որոնք գոյություն ունեն խմբի զարգացման տարբեր փուլերում: Խմբային դինամիկայի երևույթներն են` ղեկավարումն ու լիդերությունը, խմբային որոշումների ընդունումը, խմբային նորմերի ձևավորումը,‎ ‎ֆունկցիոնալ դերերի  ձևավորումը, համախմբումը, խմբային ճնշումը, կոն‎ֆլիկտները, խմբային սոցիալական կառավարումը: Այսինքն` այն բոլոր երևույթները, որոնք ազդ‎ում են անձի վարքի վրա խմբի ներսում:  Խմբային դինամիկայի դրսևորումներից մեկը խմբային համախմբվածությունն է, որտեղ խմբի անդամների նվիրվածության աստիճանը խմբին, արտահայտվում է միջանձնային հարաբերություններում փոխադարձ համակրանքով, միասնական արժեքային համակարգով, խմբային նպատակների նկատմամբ ունեցած միասնականությամբ, խմբի ներսում կենսագործունեության դեմոկրատական ոճով, խմբի սոցիալական հեղինակությամբ:



ԽՄԲԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

    Խմբային մեկուսացուման դեպքում խումբը երկարատև ժամանակով մնում է սահմանափակ տարածության մեջ, որի արդյունքում միջանձնային հարաբերություններում առաջանում է լարվածություն: Հաղորդակցումը խաթարվում է, ակտիվանում է իմպուլսիվ վարքի դրսևորումը և առաջանում է հոգեբանական մերկացում:


ԽՄԲԱՅԻՆ ՆՈՐՄԱԼԻԶԱՑԻԱ

    Խնբային նորմալիզացիան  սոցիալ- հոգեբանական երևույթ է, որն առաջանում է  խմբային քննարկման և խմբային կարծիքի ձևավորման արդյունքում:

ԽՄԲԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

    Խմբային ընտրությունը անհատական որոշումների հավաքականություն չէ: Խմբային ընտրությունը գոյություն ունեցող այլընտրանքային վարքի ձևերից կազմված ընտրությունն է: Այն ունի յուրահատկություն, որը ծագում է ռիսկից: Խմբային որոշման ռիսկայնությունը կարող է լինել ավելի բարձր, քան խմբի յուրաքանչուր անդամի ռիսկայնության գործոնը:


ԽՄԲԱԳՈՅԱՑՈՒՄ

    Դի‎ֆուզիոն սոցիալական հանրությունը վեր է ածվում որոշակի զարգացման մակարդակ ունեցող սոցիալական խմբի: Խմբի զարգացման մակարդակը պայամանավորված է նրա գործունեության սոցիալական նշանակությամբ:

                                 ՎԱՐՄԱՆ  ՈՃԵՐԸ

    
       Առանձնացվում են վարման հետևյալ ոճերը` ավտորիտար կամ դիրեկտիվ, դեմոկրատական և լիբերալ:

      Ավտորիտար ոճին բնորոշ է որոշումների միանձնյա կայացումը, խստությունը և վերահսկողությունը որոշումների իրականացման մեջ: Բացակայում է հետաքրքրությունը համագործակցի` որպես առանձին անձի նկատմամբ : Այս ոճի անընդհատ վերահսկման արդյունքը, ոչ հոգեբանական չափանիշներով, կարող է  արդյունավետ լինել, սակայն թերությունները շատ ավելի ակնառու են: Օրինակ` բարձր է սխալ որոշման  հավանականությունը, ճնշվում է մասնակիցների նախաձեռնությունը, ստեղծագործական մտքի դիրքային  անբավարար վիճակ է առաջացնում, ստեղծվում է ոչ բարենպաստ մթնոլորտ: Այս ոճին կարելի է դիմել միայն ծայրահեղ իրավիճակներում:
 
     
Դեմոկրատական ոճում որոշումները ծնվում են պրոբլեմների քննարկման արդյունքում, մասնակիցների անձի նկատմամբ  վարողը ցուցաբերում է ուշադրություն և  բարյացակամություն, հաշվի է առնվում  նրանց հետաքրքրություններն  ու պահանջմունքները, մասնակիցների նախաձեռնությունն ու կարծիքը: Որոշումների իրականացմանը  մասնակցում և ղեկավարում են և° վարողը, և° մասնակիցները: Դեմոկրատական ոճը ավելի արդյունավետ է ,սակայն այս ոճը կարող է կիրառել այն վարողը , որն ունի ինտելեկտուալ բարձր մակարդակ, ինչպես նաև կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
 
    Լիբերալ ոճը  մի կողմից մաքսիմում  դեմոկրատական է, այսինքն  բոլորին  հնարավորություն է տալիս  գիտակցելու իրենց դերը, իսկ մյուս կողմից` մինիմում  վերահսկողական: Հոգեբանական մթնոլորտը անբարենպաստ է, չկա համագործակցություն: Այսինքն գոյություն չունի իրականացման  վերահսկողություն, նույնիսկ ընդունված որոշումը  չի իրագործվում, որի արդյունքում աշխատանքը ցածր արդյունավետություն է ունենում: Մասնակիցները  բավականություն չեն ստանում  ոչ° խմբից, ոչ° վարողից: Առաջանում են առանձին հետաքրքրությունների  ենթախմբերի  լիդերներ, բացահայտ կամ ոչ բացահայտ  կոնֆլիկտներ, ինչպես նաև  առանձին կոնֆլիկտող ենթախմբեր :
 
    Անհետևողական  ոճին բնորոշ է  վարողի անսպասելի անցումը  մի ոճից մյուսին, որն էլ պատճառ է դառնում աշխատանքի ցածր արդյունավետության և մեծաքանակ կոնֆլիկտներ ու պրոբլեմներ է առաջացնում:

Թրեյնինգի և սեմինարի տարբերությունները

Հատկանշական է թրեյնինգի համար    Հատկանշական է սեմինարի համար
Հմտությունների մշակում, մասնակիցների կողմից վարժությունների կատարում, տեսության կամ մասնակիցներին բաշխվող նյութի ոչ մեծ ծավալ:    Համակարգված ինֆորմացիայի, գիտելիքների մատուցում մասնակիցներին: Մի շարք դեպքերում մասնակիցներին բաշխվող  նյութի մեծ ծավալ, համակարգչային ծրագրեր և նույնիսկ մտավոր սեփականության փոխանցման իրավունք:
Ոչ արդյունավետ վարքային մոդելների անալիզ և շտկում, §սուբյեկտիվ ճշմարտության¦ ձեռք բերում, մի շարք  անձնային հմտությունների ձևավորում:    Փորձով ստուգելի տվյալների, ինֆորմացիայի, գիտելիքների, բիզնես-տեխնոլոգիաների փոխանցում, որի մի մասը մասնակիցները կարող են գրի առնել:
Վարժությունները կատարում են մեծամասնությունը կամ բոլորը:    Միայն մասնակիցների մի մասը կարող է ակտիվ մասնակցել աշխատանքներին:
Սովորաբար խումբը ունենում է 8-15 մասնակից:    Խումբը կարող է կազմված լինել 30 և ավելի մասնակիցներից:
Մի շարք թրեյնինգներին աշխատողների և ղեկավարների համատեղ ուսուցանումը խորհուրդ չի տրվում:    Աշխատողների և ղեկավարների համատեղ ուսուցանումը հնարավոր է:
Սովորաբար գործում է §այստեղ և հիմա¦ սկզբունքը:    Սովորաբար գործում է §նոր գիտելիքներ վաղվա և ապագայի համար¦ սկզբունքը:






Թրեյնինգ խմբերի դասակարգումը


Այժմ առանձնացվել է 3 խոշոր ուղղություն
1.Անձնային աճի թրեյնինգ
2.Հաղորդակցման թրեյնինգ
3.Բիզնես- թրեյնինգ

    Անձնային աճի թրեյնինգ

       Անձնային աճի թրեյնինգը առավել մոտ է հոգեշտկողական խմբերին: Նրանցում մասնակիցները տարբեր վարժանքների միջոցով փորձում են գիտակցել և հաղթահարել սեփական հոգեբանական խնդիրները, որոնք խոչընդոտում են կենսական և մասնագիտական հարցերի լուծմանը:
      Թրեյնինգի յուրաքանչյուր մասնակից կարող է ձերբազատվել ներքին խոչընդոտներից թրեյնինգավարի և մասնակիցների օգնությամբ. հասկանալ, թե ինչպես են ընկալվում շրջապատի կողմից իր չգիտակցված վախերը:


                         Հաղորդակցման թրեյնինգ

    Նշանակությունն է` սովորեցնել խմբի անադամներին վարքի արդյունավետ դրսևորումներ ցուցաբերել հաղորդակցման տարբեր ոլորտներում, զարգացնել համապատասխան հմտություններ: Ենթադրվում է, որ հոգեբանական թրեյնինգի §ապահով¦ միջավայրում ձավորված ունակություններն ու հմտությունները կօգնեն մասնակիցներին հաղթահարել իրական կյանքի  դժվարությոևնները, կմեղմեն զգացմունքային սթրեսը բարդ հաղորդակցման իրավիճակներում:
     Անձնային աճի և հաղորդակցման թրեյնինգները փոխկապակցված են և կազմում են սոցիալ- հոգեբանական թրեյնինգ, որտեղ կիրառվում են զանազան դերային խաղեր, խմբային քննարկումներ: Հաջող թրեյնինգի ակնառու արդյունք է բարձր /ադեկվատ/ ինքնագնահատականը, վարքային ստրագետիաների փոփոխումը, հաղորդակցման խոչընդոտների հաղթահարումը: Այս բոլորը անձնային աճի նախապայմաններ են:


                             Բիզնես- թրեյնինգ

    Սա նշված երկու թրեյնինգ խմբերի տարատեսակ է, սակայն ուղղված է կոնկրետ մասնագիտական - գործարարական խնդիրների լուծմանը` առք ու վաճառք, բանակցություններ վարել, կոնֆլիկտային իրավիճակների լուծում, թիմի ձևավորում, արդյունավետ կառավարում:


           
Հետադարձ կապ

    Հետադարձ կապը հնարավորություն է տալիս հասցեագրված  տեղեկություն տալ այն անձին, թե ինչպես եմ ես նրան ընկալում, ընդունում, ինչ եմ զգում` կապված մեր հարաբերությունների հետ, և ինչ զգացմունքներ են առաջանում ինձ մոտ` նրա վարքի հետ կապված:
  Հետադարձ կապի կանոններն են`
-   Խոսիր կոնկրետ այն  մասին, թե ինչ է անում տվյալ անձնավորությունը, երբ նրա արաքները քեզ մոտ առաջացնում են այս կամ այն զգացմունքները:
-  Եթե խոսում ես, թե ինչը դուրդ չի գալիս տվյալ անձնաորության մոտ, ապա հիմնականում փորձիր նշել այն հատկությունների մասին, որոնք ցանկության դեպքում կարելի է նրա մեջ փոխել:
-   Մի° գնահատիր:
-   Խորհուրդներ մի° տուր:
-   Խոսի°ր` ինչն է քեզ հաճելի և ինչն է տհաճություն առաջացնում տվյալ անձնավորության մոտ:
    
    Եվ ամենակարևորը` հետադարձ կապը  ինֆ‎որմացիա չէ այն մասին, թե ինչ էիրենից ներկայացնում տվյալ մարդը, այլ տալիս է տեղեկություն, ինքդ քեզ համար պարզելու, ինչպես ես վերաբերվում տվյալ անձնավորությանը:



 
Խմբային գործունեության հիմնական /օրինակելի/ կանոններ

-    Այն, ինչ ասվում և արվում է խմբում, խիստ անձնական է և խմբից դուրս չի կարելի հանել (գաղտնապահության կանոն):
_    Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լռելու, այսինքն մասամբ, կամ ամբողջովին չմասնակցելու խմբի աշխատանքներին:

_    Չի կարելի կռվել, վիճել, թույլ տալ ծաղրանք որևէ մեկի նկատմամբ, խմբում պետք է տիրի հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ:


_   Յուրաքանչյուր մասնակցի խոսելու համար պետք է հատկացնել բավարար ժամանակ:

_    Երբ մեկը խոսում է, մյուսները պետք է լռեն և լսեն:




Խմբային աշխատանքի հիմնական սկզբունքները

1.    Ունկնդրեք, երբ մասնակիցները մտքեր են արտահայտում և խրախուսեք նրանց` արտահայտելու այդ մտքերը:

2.    Խուսափե°ք հարցերին ուղղակի պատասխաններ տալուց, դրա փոխարեն խրախուսեք ինքնուրույն լուծումներ գտնելու հնարավորությունը:


3.    Խուսափե°ք մասնակցի դրսևորած արտահայտությունները դատելուց կամ քննադատելուց:

4.    Զգայուն եղեք յուրաքանչյուր մասնակցի անձնական կարիքների նկատմամբ:

5.    Ընդունեք, որ մասնակիցները տարբեր են և խուսափե°ք նրանց մեջ ընդհանրություններ որոնելուց:

6.    Ճկուն եղեք և փորձեք  անսպասելի իրադարձություններն անմիջապես  օգտագործել ի շահ գործի, այսինքն` խթանեք ստեղծագործական ընթացքը:

7.    Քաջալերեք բացահայտելու փորձության նոր ասպարեզներ, որոնք դեռ ծանոթ չեն մասնակիցներին:


Օրացույց

November 2018
M T W T F S S
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Նորություններ

No events

Facebook